#ՀԱՅԱՍՏԱՆ
ԱՄՀ ներկայացուցիչները շնորհավորել են Տիգրան Սարգսյանին՝ անցյալ տարվա տնտեսական բարձր ցուցանիշների կապակցությամբ
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին 2012 թ. բյուջեի դեֆիցիտի կրճատման և եկամուտների զգալի աճ ապահովելու համար: Մարկ Հորթոնը բարձր է գնահատել նախորդ տարվա ընթացքում ՀՀ-ում արձանագրված տնտեսական աճը՝ փաստելով, որ այն գերազանցել է ԱՄՀ-ի՝ 6,2 տոկոս աճի կանխատեսումը:Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման գործում Հայաստանի փորձն օրինակելի է. ԱՄՀ
Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման գործում Հայաստանի փորձն օրինակելի է, երեքշաբթի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ կայացած հանդիպման ժամանակ հայտնել է ԱՄՀ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան։Հայաստանի գործարարների 14% -ը ևս լավատեսորեն են տրամադրված երկրի տնտեսության բարելավման վերաբերյալ. GTI հետազոտություն
Հայաստանի գործարարների 14% -ը լավատեսորեն է տրամադրված հաջորդ 12 ամիսներին իրենց երկրի տնտեսության բարելավման վերաբերյալ (2012 թ. 4-րդ եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 42%)։Այդ մասին վկայում են Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի նոր հետազոտության (Միջազգային գործարար զեկույցի` IBR) արդյունքները։Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2013թ.–ի հունվար–մարտին աճել է 2,3%–ով` մինչև 62,2 մլրդ դրամ
Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2013թ.-ի հունվար–մարտին կազմել է շուրջ 62,2 մլրդ դրամ՝ 2012 թվականի հունվար–մարտի համեմատ աճելով 2,3 տոկոսով։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից:Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2013 թ.–ի հունվար–մարտին աճել է 4,9%–ով` կազմելով շուրջ 1 314,2 մլն դոլար
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2013 թվականի հունվար-մարտին, 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 4,9 տոկոսով և կազմել է ավելի քան 1 314,2 մլն դոլար։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։Հայաստանում փողի բազան մարտին կրճատվել է 5.1%–ով և կազմել է 645 մլրդ դրամ
Հայաստանում փողի բազան 2013 թվականի մարտին նախորդ ամսվա համեմատ կրճատվել է 5.1 տոկոսով և կազմել է 679,5 մլրդ դրամ։ Ինչպես նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում, ԿԲ–ից դուրս կանխիկ գումարը մարտի վերջին կազմել է ավելի քան 395.6 մլրդ դրամ` փետրվարի վերջի 397.7 մլրդ դրամի դիմաց։ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ռուս դեսպանին երկկողմ կապերի զարգացման և ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:«Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոները դիմել է Երևանի քաղաքապետարանին հին շենքը քանդելու խնդրանքով
«Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոները` «Արմենիա – Միջազգային օդանավակայաններ» ընկերությունը դիմել է Երևանի քաղաքապետարանին հին շենքը քանդելու խնդրանքով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը։Հայաստանը կմասնակցի «AIM 2013» ամենամյա ներդրումային համաժողովին
Հայաստանի կառավարության բարձր հովանու ներքո ապրիլի 30-ից մայիսի 2-ը հայկական պատվիրակությունը կմասնակցի Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում կայանալիք եռօրյա AIM 2013 ամենամյա ներդրումային համաժողովին, ունիվերսալ ցուցահանդեսին եւ գործարար հանդիպումներին, տեղեկացնում են Զարգացման հայկական գործակալությունից:Նորություններ 12221 - 12240 of 14667
First | Prev. | 610 611 612 613 614 | Next | Last