#ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանը պետք է օգտագործի հնարավոր բոլոր ռեսուրսները Հայոց ցեղասպանության ընդունման համար. Րաֆֆի Հովհաննիսյան
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար Հայաստանը պետք է օգտագործի բոլոր հնարավոր ռեսուրսները, այդ թվում` քաղաքական, քարոզչական և դատաիրավական, – ասաց «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։Հայ–թուրքական արձանագրությունները և հայկական իշխանությունների ոչ լեգիտիմությունը դանդաղեցնում են ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը. ՀԱԿ
Հայ–թուրքական արձանագրությունները և հայկական իշխանությունների ոչ լեգիտիմությունը դանդաղեցնում են ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչ Արամ Մանուկյանը։Ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, պետք է դատապարտվի ողջ աշխարհում. ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար
Ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է և դրա դատապարտումը պետք է պահանջի ողջ աշխարհը, հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը։Ցեղասպանության ժխտումը նույն հանցագործության ուղղակի շարունակությունն է. ՀՀ նախագահ
Ցեղասպանության ժխտումը նույն հանցագործության ուղղակի շարունակությունն է, և այդ հանցագործությունը ժամանակակից Թուրքիայում շարունակվում է, նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում, որը տրամադրել է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։«Մաքուր էներգիա» ՀԿ-ն և «Սոլարթ» ՓԲԸ նախագծային աշխատանքներ կիրականացնեն արևային էներգետիկայի ոլորտում
Նախօրեին «Մաքուր էներգիա» ՀԿ-ն համագործակցության հուշագիր է կնքել «Սոլարթ» ՓԲԸ հետ: Կազմակերպությունները պարտականություն են ստանձնել անցկացնել միջոցառումներ՝ ուղղված Հայաստանում արևային էներգիայի ներուժի բացահայտմանն ու ուսումնասիրմանը, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին հասարակական ընկերության մամուլի ծառայությունից։Լեհաստանի էկոնոմիկայի նախարարությունը նշում է Հայաստանի բարենպաստ ներդրումային մթնոլորտը
Հայաստանը շատ բարենպաստ ներդրումային մթնոլորտ ունեցող երկիր է, երեքշաբթի տնտեսական համագործակցության հայ–լեհական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստի արդյունքում կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց Լեհաստանի էկոնոմիկայի փոխնախարար Տոմաշ Տոմչիկևիչը։Նորություններ 12261 - 12280 of 14667
First | Prev. | 612 613 614 615 616 | Next | Last