#ՀԱՅԱՍՏԱՆ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ակնկալում է, որ 2013թ.–ին արդյունաբերության աճի դինամիկան կպահպանվի
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ակնկալում է, որ 2013թ.–ին արդյունաբերության աճի դինամիկան կպահպանվի` չնայած արտաքին և ներքին ռիսկերին, ասաց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանը։Հայաստանի նկատմամբ հետաքրքրության աճ է նկատվում վերջին տարիներին Լատինական Ամերիկայի երկրների զբոսաշրջիկների շրջանում. փորձագետ
Հայաստանի նկատմամբ վերջին տարիներին հետաքրքրության աճ է նկատվում Լատինական Ամերիկայի զբոսաշրջիկների շրջանում, ուրբաթ մամուլի ասուլիսում հայտնեց «Ամիստադ–տուր» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն, Հայաստանի ներգնա տուրօպերատորների ասոցիացիայի նախագահության անդամ Արմինե Ադամյանը։Վարչապետն ու նոր կառավարությունն առաջիկա կես տարում շոշափելի փոփոխություններ կապահովեն Հայաստանում. ՀՀԿ խմբակցության քարտուղար
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նոր կառավարության հետ միասին առաջիկա վեց ամիսներին շոշափելի փոփոխություններ կապահովի երկրում, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը։Հայաստանն արգելել է Չինաստանից մի շարք ապրանքների ներմուծումը` թռչնագրիպի պատճառով
Հայաստանի գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունը ժամանակավորապես արգելել է Չինաստանից մի շարք ապրանքների ներմուծումը, ուրբաթ տեղեկցվում է գերատեսչության պաշտոնական կայքում։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է տեսչության պետ Աբրամ Բախչագուլյանը։«Արմավիայի» հեռանալը Հայաստանի ավիափոխադրումների շուկայից չի ազդել զբոսաշրջության ոլորտի վրա
2013 թվականի ապրիլի 1–ից Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերության չվերթերի դադարեցումն ու սնանկացման գործընթացի մեկնարկը չի ազդել Հայաստանի զբոսաշրջային ոլորտի վրա, լրագրողներին ուրբաթ հայտնեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը։Ավիափոխադրումների բարձր սակագները խոչընդոտում են Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը
Հայաստանում ավիափոխադրումների սակագները բարձր են, իսկ ուղիղ չվերթերի սակավաթիվ լինելը լրացուցիչ անհարմարություններ է ստեղծում, ինչը խոչընդոտում է Հայաստանի զբոսաշրջության և զբոսաշրջային հոսքերի ավելացմանը, կարծում է Հայաստանում ԱՄՆ–ի դեսպան Ջոն Հեֆերնը։Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2013 թ.–ի հունվար–մարտին աճել է 2,2%–ով` կազմելով մոտ $1 332,2 մլն
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2013 թվականի հունվար-մարտին, 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,2 տոկոսով և կազմել է $1 332,2 մլն։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։Հայաստանը թաքնված գործազրկության համաշխարհային առաջատարն է. Աղանբեգյան
Հայաստանը թաքնված գործազրկության համաշխարհային առաջատարն է, կարծում է ՌԴ նախագահին առընթեր Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսական տեսության և քաղաքականության ամբիոնի վարիչ Աբել ԱղանբեգյանըՀայաստանի տնտեսության տասը ոլորտների զարգացումը 16,3 մլրդ դոլարով ՀՆԱ–ի ավելացման կբերի տասը տարվա ընթացքում. Աղանբեգյան
Հայաստանի տնտեսության տասը ոլորտների զարգացումը 16,3 մլրդ դոլարով ՀՆԱ–ի ավելացման, ինչպես նաև 230 հազար նոր աշխատատեղերի ստեղծման կբերի տասը տարվա ընթացքում, կարծում է ՌԴ նախագահին առընթեր Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսական տեսության և քաղաքականության ամբիոնի վարիչ Աբել Աղանբեգյանը։Երևանը և Աստանան կարևորում են տարբեր ոլորտներում համագործակցության ակտիվացումը
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը և Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը կարևորել են տարբեր ոլորտներում համագործակցության ակտիվացումը և համատեղ ծրագրերի իրականացումը, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։Հայաստանը տնտեսական զարգացման առումով ավելի քան յոթ անգամ զիջում է զարգացած երկրներին. Աղանբեգյան
Հայաստանը տնտեսական զարգացման առումով ավելի քան յոթ անգամ զիջում է զարգացած երկրներին, հայտնեց ՌԴ նախագահին առընթեր Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսական տեսության և քաղաքականության ամբիոնի վարիչ Աբել Աղանբեգյանը։Եգոր Գայդարը շատ էր գնահատում Հայաստանի փորձը և ծանր մարտահրավերներին տնտեսությունների հարմարեցման քայլերը. Վլադիմիր Մաու
Եգոր Գայդարը շատ էր գնահատում Հայաստանի փորձը և շատ ծանր մարտահրավերների նկատմամբ տնտեսությունների հարմարեցման ուղղությամբ նրա քայլերը, հինգշաբթի հայտարարեց ՌԴ նախագահին առընթեր Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի ռեկտոր, Եգոր Գայդարի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Վլադիմիր Մաուն։«Առողջապահություն և դեղագործություն EXPO 2013» միջազգային ցուցահանդեսը կանցկացվի ապրիլի վերջին Երևանում
«Առողջապահություն և դեղագործություն EXPO 2013» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը կանցկացվի ապրիլի 26–28–ն ընկած ժամանակահատվածում «Yerevan Expo» նորաբաց ցուցասրահում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաղորդեցին LOGOS EXPO Center–ից։Proparco ֆրանսիական ֆինանսական կազմակերպությունն Ամերիաբանկին 15 մլն դոլար է հատկացրել գյուղատնտեսական ձեռնարկությունների ֆինանսավորման համար
Տնտեսական համագործակցության առաջխաղացման և ներդրումների ֆրանսիական ընկերությունը (Proparco) և հայկական Ամերիաբանկը հինգշաբթի 15 մլն դոլարի վարկային համաձայնագիր են ստորագրել` գյուղատնտեսության և գյուղատնտեսական վերամշակման ոլորտում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման համար։Հայաստանի 3,738 մլրդ դոլար պետական պարտքը 2012 թվականի վերջին կազմել է ՀՆԱ–ի մոտ 40%–ը
Հայաստանի պետական պարտքը 2012 թվականի վերջին կազմել է 1 տրլն 508 մլն դրամ (3,738 մլրդ դոլար) կամ ՀՆԱ–ի 37.99 տոկոսը, հինգշաբթի կառավարության նիստում` ներկայացնելով 2012 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվությունը` հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը։Նորություններ 12301 - 12320 of 14667
First | Prev. | 614 615 616 617 618 | Next | Last