#ՀԱՅԱՍՏԱՆ
Ընդհանուր սահմանի հարցը ՄՄ–ին մասնակցելու առանցքային հանգամանքը չէ. Խրիստենկո
Ընդհանուր սահմանի առկայությունը կամ բացակայությունն առանցքային հանգամանք չէ Մաքսային միությանը երկրի անդամակցության համար, հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն Երևանում ճեպազրույցի ժամանակ։Արտասահմանյան ընկերությունները Հայաստանում օգտվում են հայկական ընկերությունների հետ հավասար իրավունքներից. փոխնախարար
Հայաստանում ներդրումներ կատարելու գործում շահագրգռված բոլոր արտասահմանյան ընկերությունների համար ստեղծվել են առնվազն հայկական ձեռնարկությունների հետ հավասար պայմաններ, հինգշաբթի Երևանում հայտարարեց էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը հայ–չեխական բիզնես–ֆորումի ընթացքում։Հայաստանի և Չեխիայի միջև 22 մլն դոլարի չափով ապրանքաշրջանառության ծավալը շատ քիչ է, և այն պետք է ավելացնել. Նալբանդյան
Հայաստանի և Չեխիայի միջև ապրանքաշրջանառությունը 2012թ.–ին կազմել է շուրջ 22 մլն դոլար, ինչն անհրաժեշտ աշխատանքների անցկացում է պահանջում երկու կողմերից տնտեսական ցուցանիշները բարձրացնելու համար, հինգշաբթի Երևանում հայտնեց ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը` բացելով հայ–չեխական գործարար համաժողովը։Օբաման առաջարկում է կրճատել Հայաստանին հատկացվող տնտեսական օգնությունը` հասցնելով այն 24,7 մլն դոլարի. ANCA
Օբամայի և Բայդենի աշխատակազմերը հինգշաբթի հրապարակված բյուջեում առաջարկում են 2014 ֆինանսական տարում 38 տոկոսով կրճատել Հայաստանին հատկացվող տնտեսական օգնությունը։ Եթե Կոնգրեսը հաստատի այդ փաստաթուղթը, ապա կնշանակի, որ Հայաստանին տրվող օգնության ծավալի ցուցանիշն ամենացածրը կլինի 1988թ.–ի երկրաշարժից ի վեր, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Ամերիկայի հայ ազգային կոմիտեից (Armenian National Committee of America, ANCA)։ՎՏԲ–Հայաստան Բանկի ՓՄՁ վարկավորման ծավալը տվյալ պահին 50 մլրդ դրամ է կազմում
ՎՏԲ– Հայաստան Բանկի փոքր և միջին բիզնեսի վարկային պորտֆելն այս պահին կազմում է 50 մլրդ դրամ, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՎՏԲ– Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Յուրի Գուսևը։Հայաստանի վարչապետը ճիշտ է համարում կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը
Հայաստանի կառավարության հնգամյա ծրագրի ընտրած ուղղությունը և ռազմավարությունը ճիշտ էին, չորեքշաբթի ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը` պատասխանելով «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին։ՎՏԲ Բանկը և Հայաստանի ԿԲ–ն փորձում են առավելագույնս անցավ լուծել «Արմավիայի» պարտքին վերաբերող հարցը
ՎՏԲ Հայաստան Բանկն իր բաժնետիրոջ, ինչպես նաև Հայաստանի Կենտրոնական բանկի ու «Արմավիայի» սեփականատիրոջ հետ համատեղ փորձում են առավելագույնս անցավ լուծել ավիաընկերության պարտքի հետ կապված հարցերը, հայտարարեց ՎՏԲ Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Յուրի Գուսևը` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։Սլովակիայից ժամանած գործարարներն ուսումնասիրում են հայկական շուկան
Սլովակիայից ժամանած գործարարների պատվիրակությունը Հայաստանում է տեղական շուկային ծանոթանալու և երկրների միջև առևտրային կապերի զարգացման համար, լրագրողներին հայտնեց Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը։Մրգային և բանջարեղենային պահածոների 6.7-տոկոսանոց ցուցանիշը սննդամթերքի արտահանման ցանկում ամենաբարձրն է. «Ամերիա»
Մրգային և բանջարեղենային պահածոներին ու հյութերին բաժին է ընկնում սննդի արտադրանքի արտահանման 6.7 տոկոսը, և այդ ցուցանիշն ամենաբարձրն է սննդամթերքի արտահանման կառուցվածքում, ասաց «Ամերիա» ՓԲԸ–ի կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավարի տեղակալ Կարեն Մարտիրոսյանը։Սլովակիան պատրաստ է փորձը կիսել Հայաստանի հետ` ԵՄ–ի առջև ունեցած պարտավորությունները կատարելու հարցում. ԱԳՆ ղեկավար
Սլովակիան պատրաստ է իր փորձը կիսել Հայաստանի հետ, որպեսզի օգնի ԵՄ–ի առջև ունեցած պարտավորությունները կատարելու հարցում, չորեքշաբթի ՀՀ ԱԳՆ–ի ղեկավարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած համատեղ ճեպազրույցի ժամանակ ասել է Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը։Երևանը և Մինսկը ցանկանում են տնտեսական հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնել
Երևանը և Մինսկը ցանկանում են երկկոմ տնտեսական հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնել, չորեքշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի գլխավորած պատվիրակության հետ կայացած հանդիպումից հետո տեղեկացնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։ՀՀ ոստիկանությունը տասնհինգ րոպե ժամանակ է տվել Բաղրամյանի պողոտայում հավաքված ցուցարարներին ցրվելու համար
ՀՀ ոստիկանությունը տասնհինգ րոպե ժամանակ է տվել Բաղրամյանի պողոտայում հավաքված ցուցարարներին ցրվելու համար` նախազգուշացնելով, որ կօգտագործի օրենքով նրան հատկացված բոլոր լիազորությունները։Նորություններ 12361 - 12380 of 14662
First | Prev. | 617 618 619 620 621 | Next | Last