#ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2013թ.–ի հունվար–փետրվարին աճել է 2.2%–ով` մինչև 36 մլրդ դրամ
Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2013թ.-ի հունվար–փետրվարին կազմել է շուրջ 36 մլրդ դրամ՝ 2012 թվականի հունվար–փետրվարի համեմատ աճելով 2.2 տոկոսով։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից:ՀՀ կառավարությունը շինարարության ոլորտի ներկայացուցիչների հետ կքննարկի բնագավառի զարգացման հարցերը
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը քաղաքաշինության նախարարության հետ համատեղ հաջորդ շաբաթվա կեսին խորհրդակցություն կանցկացնի շինարարության ոլորտի և ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ` շինարարական բնագավառի զարգացման ուղիները քննարկելու համար, տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։Հայաստանում միջին ամսական աշխատավարձը 2013թ.–ի փետրվարին հասել է 139,3 հազար դրամի. ԱՎԾ կանխատեսում
Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2013թ.-ի փետրվարին, ըստ նախնական գնահատականների, հասել է 139 331 դրամի (342 դոլար), ինչը 0,77 տոկոսով ավելի է հունվարի ցուցանիշից, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:Գյուղատնտեսության նախարարության ծրագրով` Հայաստանում հիսուն արոտավայրերի կոոպերատիվներ են ստեղծվել
Մոտ հիսուն արոտավայրերի կոոպերատիվներ են ստեղծվել Հայաստանում գյուղատնտեսության նախարարության ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից, լրագրողներին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը։Հայաստանում ոչ պարենային ապրանքի գները մարտին աճել են 0,8%–ով
Հայաստանում ոչ պարենային ապրանքների գները 2013թ.–ի մարտին, փետրվարի համեմատ, աճել են 0,8%–ով, ինչը հիմնականում պայմանավորված էր մաքրող միջոցների գների` 0,8 տոկոս, այգեգործական ապրանքների 0,9 տոկոս, կոսմետիկ արտադրանքի` 1,3 տոկոս, անձնական օգտագործման ապրանքների` 1,4 տոկոս և կոշկեղենի` 3,4 տոկոս աճով, հայտնում է ազգային վիճակագրական ծառայությունը։Հայաստանում օտարերկրյա ներդրումները 2012թ.–ի ընթացքում կրճատվել են 8,6 %-ով՝ կազմելով շուրջ 1,6 մլրդ դոլար
Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված համախառն օտարերկրյա ներդրումները (որոնք ստացվել են ոչ բանկային համակարգի միջոցով և առանց պետական կառավարման) 2012թ.-ին, 2011թ.-ի համեմատ, կրճատվել են 8,6 տոկոսով՝ կազմելով 1 587 մլն դոլար:Հայաստանում պարենային ապրանքների գները մարտին աճել են 0,4%-ով
Հայաստանում պարենային ապրանքների գները 2013թ.-ի մարտին, փետրվարի համեմատ, աճել են 0,4 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է ոչ ալկոհոլային խմիչքների, հացամթերքի, ձկնեղենի, կաթնամթերքի, մրգերի, ձվի և այլ մթերքների գների 0,5%-6,0 տոկոս աճով։ Այս տվյալներն «ԱՌԿԱ» գործակալությանն է հատկացրել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:Երևան–Վան–Երևան առաջին ավիաչվերթը հետաձգվել է Թուրքիայի իշխանությունների նախաձեռնությամբ
Երևան–Վան–Երևան առաջին ավիաչվերթը, որը նախատեսված էր ապրիլի 3–ին, հետաձգվել է Թուրքիայի իշխանությունների նախաձեռնությամբ, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին «Նարեկավանք–տուր» տուրիստական ընկերությունից։Հայաստանը շարունակում է անասունների գլխաքանակի աճի ցուցանիշով զբաղեցնել առաջատարի դիրքերը ԱՊՀ երկրների շրջանում
Հայաստանը շարունակում է անասունների գլխաքանակի աճի ցուցանիշով զբաղեցնել առաջատարի դիրքերը ԱՊՀ երկրների շրջանում, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը։Հայաստանում արտադրած ծխախոտի ծավալը 2013 թ.–ի երկու ամիսների ընթացքում կազմել է 4,8 մլրդ դրամ` ավելանալով 3,4 անգամ
Հայաստանում 2013 թվականի հունվար–փետրվար ամիսներին արտադրված ծխախոտի ծավալը կազմել է 4,8 մլրդ դրամ` 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 3,4 անգամ։ այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունից։ՀՀ պետբյուջեն հունվար-փետրվարին կատարվել է շուրջ 24 մլրդ դրամ հավելուրդով
ՀՀ պետբյուջեն հունվար-փետրվարին կատարվել է շուրջ 24 մլրդ դրամ հավելուրդով, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը:Կոնյակի արտադրությունը 2013թ.-ի հունվար–փետրվարին նվազել է 11,1%-ով և 2213,9 հազար լիտր կազմել
Հայաստանում ընթացիկ տարվա հունվար–փետրվարին, 2012թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կոնյակի արտադրությունը նվազել է 11,1%-ով և կազմել 2213,9 հազար լիտր, տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:Հայաստանում պահածոների արտադրության ծավալը 2013 թվականի հունվար–փետրվարին 511.6 տոննա է կազմել
Հայաստանում արտադրված պահածոների ընդհանուր ծավալը 2013 թվականի հունվար–փետրվարին կազմել է 511.6 տոննա` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 88.9 տոկոսով, հաղորդում է Ազգային վիճակագրական ծառայությունը։ՀՀ իշխանությունները գործարար Սամվել Ալեքսանյանին կառաջարկեն վաճառել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը Carrefour ֆրանսիական ընկերությանը. թերթ
Իշխանությունները որոշել են բանակցել Սամվել Ալեքսանյանի հետ՝ վերջինիս պատկանող «Երևան Սիթի» խանութների ցանցը ֆրանսիական «Carrefour» ընկերությանը վաճառելու հարցի շուրջ, գրում է «Ժամանակ» թերթը։Նորություններ 12441 - 12460 of 14659
First | Prev. | 621 622 623 624 625 | Next | Last