#ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանի կառավարությունը կստուգի ընտրական գործընթացներին մի շարք մարզպետների մասնակցության վերաբերյալ տեղեկատվությունը
Հայաստանի կառավարությունը կստուգի և կքննարկի տեղեկատվությունն այն մասին, որ երկրի մի շարք մարզպետներ հանդես են եկել հայտարարություններով, որոնցում շնորհակալություն են հայտնել իրենց աշխատակիցներին ընտրություններում գործող նախագահ Սերժ Սարգսյանի համար բարձր ցուցանիշներ ապահովելու համար, հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:Հայաստանի հայրենական արտադրողների միությունն առաջարկում է ոռոգման ջրի սակագինը մեկ խորանարդի դիմաց 11 դրամից նվազեցնել մինչև 3 դրամ
Հայաստանում ոռոգման ջրի սակագինը Հայասստանում պետք է նվազեցվի խորանարդի դիմաց վճարվող 11 դրամից մինչև 3 դրամ, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Բաբկեն Հարությունյանի մահվան կապակցությամբ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հարությունյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության ԳԱԱ թղթակից անդամ, Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանի մահվան կապակցությամբ:Հայաստանում ՓՄՁ–ի համար շրջանառության հարկն առևտրի ոլորտում 3.5% –ից պետք է իջեցվի մինչև 3%. փորձագետ
Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն առաջարկում է առևտրի ոլորտում տարեկան 58 մլն դրամի շրջանառություն ունեցող ընկերությունների շրջանառության տոկոսադրույքը գործող 3.5 տոկոսից նվազեցնել մինչև 3 տոկոս։Հայաստանի ագրարագյուղացիական միավորումը կթեստավորի գյուղացիներին բաժանվող գարնանացանի էլիտար սերմերի տեսակները
Հայաստանի ագրարագյուղացիական միավորումը կուսումնասիրի գյուղացիներին բաժանվող գարնանացանի էլիտար սերմերի տեսակները` դրանց որակը ստուգելու համար, տեղեկացրեց Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։Հայաստանի ՏՄՊՊՀ–ն դիտարկում է անցկացնում ձվի շուկայում` Սուրբ Զատկի նախաշեմին գների արհեստական բարձրացում թույլ չտալու համար
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիտարկում է անցկացնում ձվի շուկայում` Սուրբ Զատկի (մարտի 31) նախաշեմին գների արհեստական բարձրացում թույլ չտալու համար, ասել է ՏՄՊՊՀ վերլուծության բաժնի մասնագետ Մանուկ Միքայելյանը, հաղորդում է «Արմնյուզ» հեռուստաալիքը։Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը բացառում է տավարի մսի անվան տակ ձիու մսի վաճառքի հնարավորությունը
ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը բացառում է Հայաստանում տավարի մսի անվան տակ ձիու մսի վաճառքի հնարավորությունը, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց հասարակայնության հետ կապի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը։Հայաստանից ավելի քան 54 հազար գլուխ ոչխար է արտահանվել Իրան 11 ամսվա ընթացքում
Նորդուզ սահմանային գոտու միջոցով Հայաստանից ավելի քան 54 հազար գլուխ ոչխար է արտահանվել Իրան 2012թ.–ի մարտից մինչև 2013թ.–ի փետրվարն ընկած ժամանակահատվածում, տեղեկացվում է isna.ir իրանական տեղեկատվական գործակալության կայքում։ՀԱԿ–ը հետաձգում է մարտի 1–ին նախատեսված հանրահավաքն ու երթը և կոչ է անում կողմնակիցներին` հավաքվել Երևանի Մյասնիկյանի հրապարակում
Ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսը (ՀԱԿ) անվավեր է հայտարարում ընթացիկ տարվա մարտի 1–ին Ազատության Հրապարակում նախատեսված հանրահավաքն ու երթը և կոչ է անում կողմնակիցներին` Երևանի Մյասնիկյանի հրապարակում հարգանքի տուրք մատուցել 2008թ.–ի մարտի 1–ին զոհվածների հիշատակին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀԱԿ–ից։Հայաստանում գործատուներին կպարտավորեցնեն պահպանել նպատակային արձակուրդում գտնվող աշխատակիցների աշխատատեղերը
ՀՀ ԱԺ–ն երեքշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ փոփոխություններ մտցրեց Աշխատանքային օրենսգրքում, որոնցով նպատակային արձակուրդում գտնվող աշխատակիցների աշխատատեղերի պահպանելու մասին գործատուների նկատմամբ պարտադիր պահանջ է նախատեսվում։Հայաստանում ներդրվել է «Հինգ աստղ Դելյուքս» հյուրանոցային կարգը
ՀՀ ազգային ժողովը երեքշաբթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Տուրիզմի և տուրիստական գործունեության մասին» օրենքում փոփոխությունները, ինչով Հայաստանում «Հինգ աստղ Դելյուքս» նոր հյուրանոցային կարգի ներդրում է ենթադրում։Նորություններ 12701 - 12720 of 14658
First | Prev. | 634 635 636 637 638 | Next | Last