#ՀԱՅԱՍՏԱՆ
Իրավիճակային վերլուծությունների կենտրոնը կուսումնասիրի ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ խախտումների մասին ԶԼՄ-ների տեղեկատվությունը
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կարգադրությամբ` Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ձևավորվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն, հաղորդում է ԿԸՀ մամուլի կենտրոնը։Մայրաքաղաքի երկու ընտրատեղամասերում էլեկտրականության խափանում է տեղի ունեցել ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ
Երևանի երկու ընտրատեղամասերում էլեկտրականության կարճաժամկետ խափանում է տեղի ունեցել ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։Սարգսյանի վստահված անձինք ընտրատեղամասերում իրենց տեղը կզիջեն Բագրատյանի և Հովհաննիսյանի վստահված անձանց
Պետության գործող ղեկավար, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի շտաբը հայտարարում է, որ իր վստահված անձինք ընտրատեղամասերում իրենց իրավունքը կզիջեն հօգուտ նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձանց` նրանց առկայության դեպքում։ԱՊՀ ՄԽՎ–ից ավելի քան քսան դիտորդներ կհետևեն ՀՀ նախագահական ընտրություններին
ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովի ավելի քան քսան փորձագետներ և պատգամավորներ փետրվարի 18–ին կհետևեն ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքին, տեղեկացրեց ԱՊՀ ՄԽՎ դիտորդների խմբի համակարգող, Մոլդովայի խորհրդարանի ազգային անվտանգության, պաշտպանության և հասարակական կարգի հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Ստոյանոգլոն։ՀՀ ԿԸՀ-ն օպերատիվորեն տեղեկացնելու է նախագահական ընտրությունների ընթացքի մասին
ՀՀ նախագահական ընտրությունների քվեարկության և արդյունքների ընթացքի մասին ստացված ողջ տեղեկատվությունը ԿԸՀ-ի մամուլի կենտրոնում օպերատիվորեն կներկայացվի զանգվածային լրատվամիջոցներին, ինչպես նաև կտեղադրվի հանձնաժողովի կայքում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:Առավոտյան ուղիղ ժամը ութին Հայաստանում բացվել են նախագահական ընտրությունների քվեարկության համար նախատեսված ընտրատեղամասերը
ՀՀ նախագահական ընտրությունները մեկնարկեցին Հայաստանում: Երկրի ողջ տարածքում առավոտյան ուղիղ ժամը ութին բացվել է 1988 ընտրատեղամաս: Քվեարկությունը կտևի մինչև ժամը 20:00-ն:Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տնօրենից խոշոր գումար են շորթել. կասկածյալը ձերբակալված է
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մի տղամարդ է ձերբակալվել, որին կասկածում են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանից խոշոր չափերով գումար շորթելու մեջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԱԱԾ–ի մամուլի կենտրոնից։Սոցիալական փաթեթի միջոցները կփոխանցվեն Հայաստանի քաղաքացիական ծառայողների կուտակային հաշիվների վրա
Քաղաքացիական ծառայողների համար նախատեսված սոցիալական փաթեթի շրջանակներում հատկացվող միջոցները 2013թ.–ից կփոխանցվեն քաղաքացիների հատուկ կուտակային բանկային հաշիվների վրա, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։Դաշնակցությունը կոչ է անում ընտրողներին մասնակցել ՀՀ նախագահի ընտրությանը, սակայն ձայն չտալ իշխանության թեկնածուին
ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը ուրբաթ հայտարարություն է տարածել, որում կոչ է անում ընտրողներին մասնակցել ՀՀ նախագահի ընտրությանը, սակայն ձայն չտալ իշխանության թեկնածուին։ՀՀ առողջապահության նախարարությունը 2013 թվականի առաջին կիսամյակի համար 1.2 մլրդ դրամի դեղ է գնել
ՀՀ առողջապահության նախարարության 2013թ. առաջին կիսամյակի կարիքների համար անհրաժեշտ դեղերը ձեռք բերելու նպատակով «ՀՀ ԱՆ ՇՀԱՊՁԲ-13/1» ծածկագրով գնման ընթացակարգը (44 չափաբաժնով` լոտով) կայացել է 2012թ. դեկտեմբերի 27-ին:«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի կողմից շահած միանվագ կրթաթոշակով ուսանողը տպագրել է իր առաջին գիրքը
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի կողմից անցկացված «Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր ուսանողի օգտին» մրցույթի շրջանակներում շահած միանվագ կրթաթոշակով Միքայել Մալխասյանը տպագրել է իր առաջին գիրքը` «Օշական» վերնագրով: Գիրքը նվիրվում է հայ գրատպության հիմնադրման 500 ամյակին:Նորություններ 12781 - 12800 of 14656
First | Prev. | 638 639 640 641 642 | Next | Last