#ՀԱՅԱՍՏԱՆ
Պետդուման վավերացրել է Հայաստանի հետ հարկային համաձայնագրերը
Պետդուման ուրբաթ վավերացրել է Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը վերացնելու մասին համաձայնագրի արձանագրությունը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Հայաստանի Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Արտաշես Փարսադանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»։Հայկական բանակը 2012թ.–ին անհամաչափ պատասխան է տվել հակառակորդի սադրանքներին. պաշտպանության նախարար
Հայկական Զինված ուժերը 2012թ.–ին անհամաչափ պատասխան են տվել հակառակորդի ավանտյուրաներին և սադրանքներին, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։ՌՏՀ–ի ուղղությամբ հայ–ռուսական միջպետական համաձայնագրի մշակումը գտնվում է վերջնական փուլում. Օհանյան
Ռազմատեխնիկական համագործակցության հայ–ռուսական միջպետական համաձայնագրի մշակման գործընթացը գտնվում է վերջնական փուլում, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը գործող նախագահին բանավեճի է հրավիրում
ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պետության գործող ղեկավար, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին նախընտրական բանավեճի է հրավիրում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։Հայաստանը հայտարարում է Հայաստանի Հարավային Երկաթուղու և Արագընթաց Ճանապարհի ծրագրերի մեկնարկի մասին
Չինաստանը և Ռուսաստանը համագործակցելու են Հայաստանի հետ ռազմավարական նշանակություն ունեցող երկաթուղու զարգացման գործում, որը հանդիսանում է «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի էական պակասող օղակներից մեկը, ասվում է «Ռասիա» ընկերության տրամադրած հաղորդագրության մեջ։Հայաստանի ատոմակայանում Միջուկային փորձաքննության լաբորատորիա է բացվել
Հունվարի 18-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ՀՀ էներգետիկայի նախարարության ու ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնյաների հետ միասին ներկա գտնվեց Միջուկային փորձաքննության լաբորատորիայի բացմանը Հայաստանի ատոմակայանում (ՀԱԷԿ):Հայաստանը շահագրգռված է Վրաստանում կայունության պահպանմամբ և ցանկանում է ավելի ամրապնդել եղբայրական հարաբերությունները. Սարգսյան
Հայաստանը շահագրգռված է Վրաստանում կայունության պահպանմամբ և ցանկանում է ավելի ամրապնդել եղբայրական հարաբերությունները, որոնք օգուտ կբերեն և՛ հայ, և՛ վրացի ժողովուրդներին, հինգշաբթի Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։Հայաստանից ձկան արտահանումը 2012թ.–ին աճել է 200 տոննայով` կազմելով ավելի քան 1400 տոննա. փորձագետ
Հայաստանից ձկան արտահանումը 2012թ.–ին աճել է 200 տոննայով` գերազանցելով 1400 տոննայի ցուցանիշը, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի ձկնաբույծների միավորման գործադիր տնօրեն Արթուր Աթոյանը։Հայաստանը ԵՄ չափանիշների հետ տեխնիկական կանոնակարգերի ներդաշնակեցումը կավարտի 2020թ.–ին. փոխնախարար
Հայաստանը ԵՄ չափանիշների հետ տնտեսության բոլոր ոլորտներում տեխնիկական կանոնակարգերի ներդաշնակեցման գործընթացը կավարտի 2020թ.–ին, հինգշաբթի ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գառնիկ Բադալյանը։Հայաստանի և Վրաստանի միջև անլուծելի խնդիրներ չկան. Սարգսյան
Հայ–վրացական հարաբերություններում չկա որևէ հարց, որը կողմերը չկարողանան լուծել համատեղ քննարկումներ ճանապարհով, հինգշաբթի Երևանում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։Հայաստանի նախագահի թեկնածուն չի բացառում ընդդիմության միավորումը միասնական թեկնածուի շուրջ
Նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» Միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը չի բացառում փետրվարի 18–ին կայանալիք նախագահական ընտրություններում ընդդիմադիր ուժերի` միասնական թեկնածուի շուրջ միավորվելու հավանականությունը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։Նորություններ 13001 - 13020 of 14648
First | Prev. | 649 650 651 652 653 | Next | Last