#ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանում միջին ամսական աշխատավարձը նոյեմբերին հասել է 119,8 դրամի. ԱՎԾ կանխատեսում
Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2012թ.-ի նոյեմբերին, ըստ նախնական գնահատականների, հասել է 119 791 դրամի ($294 կամ 9229 ռուբլի), ինչը 0,9 տոկոսով ավելի է հոկտեմբերի ցուցանիշից, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար-նոյեմբերին ավելացել է 3,5%–ով և կազմել շուրջ 5130,7 մլն դոլար
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար-նոյեմբերին կազմել է ավելի քան 5130,7 մլն դոլար ` 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 3,5 տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։Հայաստանում 2012թ.–ի դեկտեմբերին, 2011թ.–ի դեկտեմբերի համեմատ, 3,2% գնաճ է արձանագրվել
2011 թվականի դեկտեմբերի համեմատ ընթացիկ տարվա դեկտեմբերին Հայաստանում 3,2% գնաճ է արձանագրվել, որը հիմնականում պայմանավորված է 5,7 տոկոսի չափով ոչ պարենային ապրանքների գների և 2,1 տոկոսով ծառայությունների ոլորտի սակագների աճով, հաղորդում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։Նոր ջրամբարների շինարարությունը 2013թ.–ին տարածքային կառավարման նախարարության առաջնահերթ խնդիրը կդառնա
Նոր ջրամբարների շինարարությունը 2013թ.–ին տարածքային կառավարման նախարարության առաջնահերթ խնդիրը կդառնա, ուրբաթ ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնեց գերատեսչության ղեկավար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։Հայաստանում պարենային ապրանքների գները դեկտեմբերին ավելացել են 0.4%-ով
Հայաստանում պարենային ապրանքների գները 2012թ.-ի դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, ավելացել են 0.4 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է կոսմետիկ միջոցների` 0.4 տոկոս, անձնական օգտագործման ապրանքների` 0.4 տոկոս, դեղորայքի` 0.7 տոկոս, տեքստիլի` 0.8 տոկոս, հագուստի և կտորեղենի` 1.1 տոկոս, շինանյութի` 1.3 տոկոս, վառելիքի` 1.4 տոկոս թանկացմամբ։ Այս տվյալներն «ԱՌԿԱ» գործակալությանն է հատկացրել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:Հայաստանի և Իրանի միջև Սյունիքի մարզի արոտավայրերի վարձակալման մասին պայմանավորվածություններ չկան. նախարար
Հայաստանի և Իրանի միջև տվյալ պահին իրանական գյուղատնտեսական տեխնիկայի դիմաց Սյունիքի մարզի արոտավայրերի վարձակալության մասին որևէ պայմանավորվածություն չկա, ուրբաթ ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Հայաստանի փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը։Անցնող տարում Գյումրիում շահագործման են հանձնել մոտ 40 բազմաբնակարան շենքեր. նախարար
Գյումրիի «Մուշ 2-2» և «Անի» միկրոշրջաններում 2012 թվականի հոկտեմբերին շահագործման են հանձնել 38 բազմաբնակարան շենք` 1756 բնակարաններով, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը։Հայաստանի համայնքային բյուջեների եկամուտները 2012 թ.–ին 94.5 մլրդ դրամ են կազմել
Համայնքային բյուջեների եկամուտներն ավարտվող տարում Հայաստանում կազմել են 94.5 մլրդ դրամ` 89.2–տոկոսանոց կատարողականի դեպքում` ծրագրված 105.5 մլրդ դրամի դիմաց, ուրբաթ ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց փոխվարչապետ, Հայաստանի տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը։Մշակույթի և արվեստի ժողովրդական գործիչներն ընդգրկվել են սոցփաթեթի շահառուների թվում
Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել ԽՍՀՄ–ում և Հայաստանում «Ժողովրդական» կոչմանն արժանացած, բայց ներկայում չաշխատող անձանց քաղաքացիական ծառայողների սոցիալական փաթեթի շահառուների թվում ընդգրկելու մասին։Հայաստանի միացումը մաքսային միությանը նպատակահարմար է տարանցման խնդիրների լուծման դեպքում. փորձագետ
Հայաստանի միացումը Մաքսային միությանը նպատակահարմար է արդյունավետ համագործակցությանը խոչընդոտող տարանցման խնդիրների լուծման դեպքում, կարծում է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը։Հայաստանի կառավարությույնը 50 մլն դրամ է հատկացրել հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող Համահայկական հիմնադրամին
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում որոշում ընդունեց հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող Համահայկական հիմնադրամին 50 մլն դրամ հատկացնելու վերաբերյալ։Հայաստանի կառավարությունը 126 մլն դրամ է հատկացրել անապահով ընտանիքների կողմից գազի օգտագործման ծախսերի մի մասի վճարման համար
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում որոշում ընդունեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ին 126 մլն դրամ փոխանցելու վերաբերյալ` 2012 թվականի երրորդ եռամսյակում անապահով ընտանիքների կողմից բնական գազի օգտագործման ծախսերի մի մասի վճարման նպատակով։«Վերին Լարս» անցակետը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար
Մծխեթա– Ստեփանծմինդա-Լարս և Գուդաուրի (Փոստա)-Քոբի ավտոճանապարհներով երթևեկությունը թույլատրված է միայն մարդատար ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում»,– ասվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հաղորդագրության մեջ` հղում անելով Վրաստանի ճանապարհային դեպարտամենտին։Սարգսյանը փաստաթղթերը ներկայացրել է Հայաստանի ԿԸՀ` ՀՀ նախագահի պաշտոնի թեկնածու գրանցվելու համար
Հայաստանի գործող նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը 2013 թվականի փետրվարի 18–ին կայանալիք նախագահական ընտրություններում որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար փաստաթղթեր է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը։Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի և Թուրքմենստանի առևտրային ներկայացուցչությունների ստեղծման մասին համաձայնագրին
Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել երկու երկրների մայրաքաղաքներում Հայաստանի և Թուրքմենստանի առևտրային ներկայացուցչությունների ստեղծման մասին համաձայնագրին։«Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի Խումբ» ընկերությունն ամփոփել է «Ամենաֆինանսական ստեղծագործություն» ակցիայի արդյունքները
«Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ–ն ամփոփել է «Ամենաֆինանսական ստեղծագործություն» ակցիայի արդյունքները, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից։ Բանկն այդ ակցիան մեկ ամիս շարունակ անցկացնում էր Facebook սոցիալական ցանցում։ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտի շրջանակներում մանկատանը H-1 Hyundai միկրոավտոբուս նվիրեցին
Նոյեմբերի 22-ից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համատեղ, սկսեց թողարկել Հայաստանում առաջին բարեգործական Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտը, որի նպատակն է աջակցել Հայաստանի մանկատների երեխաներին:Նորություններ 13101 - 13120 of 14648
First | Prev. | 654 655 656 657 658 | Next | Last