#ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանի մարզերում հոկտեմբերին 0,5%-ով թանկացել են մասնավոր տների գները
Հայաստանի մարզերում մասնավոր տների միջին շուկայական գները 2012 թվականի հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, բարձրացել են 0.5 տոկոսով։ Այս մասին ասվում է Հայաստանի անշարժ գույքի պետական կադաստրի՝ «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած հաշվետվության մեջ։Հայաստանում 2012 թ.–ի հոկտեմբերին անշարժ գույքի ավելի քան 17 հազար գործարք է իրականացվել
Անշարժ գույքի գործարքների թիվը 2012 թվականի հոկտեմբերին կազմել է 17 413, ինչը 34,4տոկոսով ավելի է, քան սեպտեմբերին և գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 9,3 տոկոսով, ասվում է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշետվությունում։ԲՀԿ–ի առաջնորդի պոտենցիալ ձայների ավելի քան մեկ երրորդը գործող ՀՀ նախագահի օգտին կգնա. Gallup և ՀՍԱ սոցհարցում
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ ընտրազանգվածի ավելի քան մեկ երրորդը նախագահական ընտրությունների ժամանակ գործող նախագահ Սերժ Սարգսյանի օգտին կքվեարկի։ Այդ մասին վկայում են Baltic Surveys/The Gallup Otganization–ի և Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի (ՀՍԱ) կողմից անցկացված սոցիոլոգիալական հարցման արդյունքները, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։ՀՀ տնտեսական ակտիվության աճը IV եռամսյակում 107.1% է կազմել. ԿԲ
Հայաստանի տնտեսական ակտիվության ինդեքսը (ՏԱԻ) 2012 թվականի չորրորդ եռամսյակում, 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ, աճել է և կազմել է 107.1 տոկոս, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնափոխադրումների ծավալը 2012 թվականի հունվար-նոյեմբերին աճել է 5,8%–ով
Վերջին վիճակագրական տվյալների համաձայն, 2012 թվականի հունվար-նոյեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 3153,1 հազար տոննա, ինչը 5,8% գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:ՀՀ կառավարությունը երիտասարդ ընտանիքների համար իրականացվող ծրագրի շրջանակներում հաստատել է 987 վարկ՝ ընդհանուր 7 մլրդ 220 մլն դրամ ծավալով
«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում կառավարությունը հաստատել է 987 վարկ՝ ընդհանուր 7 մլրդ 220 մլն դրամ ծավալով, տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:Հայաստանի տնտեսության գլխավոր մարտահրավերներն են «ստվերը», գործազրկությունը և միգրացիան. փորձագետ
Հայաստանի տնտեսության առջև այսօր կանգնած գլխավոր խնդիրները շարունակում են մնալ ստվերային տնտեսությունը, գործազրկության բարձր մակարդակը, աշխատուժի արտահոսքը և հայրենական գիտության անմխիթար վիճակը, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։ՀԾԿՀ–ն հաստատել է 24,7 մլրդ դրամի չափով 2013–15թթ.–ի «Հայաստանի էլեկտրացանցերի» ներդրումային ծրագիրը
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չորեքշաբթի կայացած նիստի ժամանակ հաստատեց առանց ԱԱՀ–ի շուրջ 24,7 մլրդ դրամի չափով 2013–15 թվականների «Հայաստանի էլեկտրացացներ» ընկերության ներդրումային ծրագիրը։Հայաստանում առատ ձյուն է սպասվում դեկտեմբերի 20–21–ին. Հայհիդրոմետ կենտրոն
Ձյան տեսքով առատ տեղումներ են սպասվում Հայաստանի ողջ տարածքում դետկեմբերի 20–21–ն ընկած ժամանակահատվածում, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանական ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։«Արմավիայի» սեփականատերը հայտարարում է SSJ-100–ի դիմաց ՍՔԻ-ին ունեցած պարտքի բացակայության մասին
«Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը հայտարարում է Sukhoi SuperJet 100 ինքնաթիռի դիմաց «Սուխովոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ– ին ունեցած պարտքի բացակայության մասին, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։Տիգրան Սարգսյանը կպահպանի վարչապետի պաշտոնը Հայաստանի նախագահի ընտրություններից հետո. թերթ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կպահպանի իր պաշտոնը նոր կառավարությունում, որը կձևավորվի 2013թ.–ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններից հետո, գրում է «Ժամանակ» թերթը` հղում անելով իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության աղբյուրներին։Նորություններ 13161 - 13180 of 14647
First | Prev. | 657 658 659 660 661 | Next | Last