#ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանում 2012 թ.-ին կարտոֆիլի արտադրության ծավալն ավելացել է 60-70 հազար տոննայով. գյուղնախարարություն
2012 թվականին կարտոֆիլի արտադրության ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 60-70 հազար տոննայով, ուրբաթ լրագրողներին հայտարարեց Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը:Բաբուխանյան. Մարդասիրական կապերը դեռ պահպանվել են, սակայն դրանք պետք է ամրապնդել
Եվրոպայում և եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներն անմիջականորեն անդրադառնում են Հայաստանի վրա: Պե՞տք է, արդյոք, Հայաստանն ընտրություն կատարի Եվրոպայի և Եվրասիայի միջև: Եվ արդյո՞ք այսօր ԱՊՀ երկրները շահագրգռված են նախկին մարդասիրական կապերի պահպանմամբ: Իր կարծիքը Մինսկում անցկացված Եվրոպական և ասիական յոթերորդ մեդիաֆորումի ընթացքում ներկայացրել է հայտնի քաղաքական գործիչ, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի ԱԺ նախագահ Հայկ Բաբուխանյանը:Հայաստան-ԵՄ արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը կստորագրվի դեկտեմբերի 17-ին. Լեհաստանի ԱԳՆ ղեկավար
Հայաստանի և Եվրամիության միջև արտոնագրային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագրի ստորագրումն ակնկալվում է դեկտեմբերի 17-ին, ուրբաթ Երևանում հայտարարեց Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին՝ Շվեդիայի, Բուլղարիայի և Հայաստանի ԱԳ ղեկավարների հետ համատեղ ճեպազրույցում:Հայաստանի կառավարությունը հաստատել է ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ռիսկերի գնահատումը նախատեսող անգլալեզու փաստաթուղթ
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հաստատել է անգլալեզու փաստաթուղթ, որը սահմանում է այն հարթակի սեյսմիկ ռիսկերի գնահատման մեթոդները, որի վրա ծրագրվում է կառուցել Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկը:Բնական գազի կալորիականության դիֆերենցված սակագնային քաղաքականություն կարող է ներդրվել Հայաստանում
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն մտադիր է դիմել Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ)՝ սովորական քաղաքացիների և խոշոր սպառողների նկատմամբ բնական գազի կալորիականության հաշվարկների վրա հիմնված դիֆերենցված սակագնային քաղաքականության ներդրման համար, ասաց ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Հրանտ Թադևոսյանը:Սիրիահայերի համար աշխատանքի տոնավաճառ կանցկացվի Երևանում կիրակի
Աշխատանք գտնելու հարցում սիրիահայերին աջակցելու նպատակով Երևան քաղաքում կիրակի օրը կազմակերպվում է աշխատանքի տոնավաճառ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության նախաձեռնությամբ, հայտնում են կազմակերպիչները:Հայաստանի համար ռուսական գազի գները կհրապարակվեն դեկտեմբերի վերջին. նախարար
Հայաստանի համար գազի գնի վերաբերյալ ռուսական «Գազպրոմի» հետ բանակցությունների արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի վերջին, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:Հայաստանում մսի արտադրության ծավալը տարվա արդյունքներով կաճի 3,8%-ով և 133 հազար տոննա կկազմի
Հայաստանում մսի արտադրության ծավալը 2012թ.-ի արդյունքներով, նախորդ տարվա համեմատ, կաճի 3,8 տոկոսով և կկազմի 133 հազար տոննա, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը:Միջազգային «Ներդրումային համաժողովը» կկայանա գարնանը Հայաստանում
Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից իրականացվող «Արևելյան ներդրումներ» (East Invest) ծրագրի շրջանակներում միջազգային «Ներդրումային համաժողովը» կանցկացվի 2013թ.-ի մարտին Հայաստանում, հինգշաբթի տեղեկացրեց Հայաստանում «Արևելյան ներդրումներ» ծրագրի համակարգող Վլադիմիր Ամիրյանը:Տոներից առաջ մսամթերքի շուկայում միայն խոզի ազդրամիսի գինը կբարձրանա. Գյուղատնտեսության նախարարություն
Նոր տարվա նախաշեմին մսի գների աճ չի լինի, հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը:ՀՀ կառավարությունը որոշել է ոչնչացնել 1988թ.-ից պահվող դեղերի խմբաքանակը
ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ որոշում է կայացրել Առողջապահության նախարարությանը 18 մլն դրամ հատկացնել՝ 1988թ.-ի երկրաշարժից հետո որպես մարդասիրական օգնություն ստացված դեղորայքային միջոցների ոչնչացման ուղղությամբ միջոցառումներ կազմակերպելու համար:Աշխարհահռչակ բրենդ-ամբասադորը վարպետության դասեր կանցկացնի Երևանում
Հայաստան ժամանած աշխարհահռչակ դեգուստատոր, «Ֆինլանդիա պլատինում» ապրանքանիշի բրենդ–ամբասադոր Մարկու Ռեյտինենը Երևանում հինգշաբթի հանդես կգա վարպետության դասընթացով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին «Սփրինգ» Հետազոտական և PR ընկերությունից:ArCa վճարային համակարգի շրջանակներում 2012 թ.-ի նոյեմբերին իրականացված գործարքների գումարը գերազանցել է 60 մլրդ դրամը
ArCa հայկական վճարային համակարգի շրջանակներում իրականացված գործարքների գումարը նոյեմբերին կազմել է 60,5 մլրդ դրամ՝ հոկտեմբերի համեմատ կրճատվելով 5,4 տոկոսով, ընկերությունից տեղեկացրեցին «ԱՌԿԱ» գործակալությանը:Նորություններ 13201 - 13220 of 14647
First | Prev. | 659 660 661 662 663 | Next | Last