#ՀԱՅԱՍՏԱՆ
Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը թույլ կտա 3-4 տարով ավելացնել Հայաստանում կյանքի տևողությունը. վարչապետ
Ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը թույլ կտա 3-4 տարով ավելացնել հանրապետությունում կյանքի տևողությունը, հայտնեց կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը:Հայաստանի ԷՎԱ-ի էլեկտրաէներգիայի սակագները կբարձրանան 2013թ.-ից
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չորեքշաբթի կայացած նիստի ընթացքում հաստատել է էլեկտրաէներգիայի սակագները, որն արտադրվում է էներգիայի վերականգնվող աղբյուրների (ԷՎԱ) պաշարներից օգտվող էլեկտրակայաններից:Հայաստանի պարենային ապրանքների գների ցուցիչը 2012թ.-ի հոկտեմբերին, 2011թ.-ի հոկտեմբերի համեմատ, աճել է 3,3%-ով
Հայաստանի պարենային ապրանքների գների ցուցիչը 2012թ.-ի հոկտեմբերին աճել է 3,3 տոկոսով՝ 2011թ.-ի հոկտեմբերի համեմատ: Միաժամանակ ալկոհոլային խմիչքների գների ցուցիչն ընթացիկ տարվա հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, աճել է 4,7 տոկոսով, տեղեկացնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:Լիբանանը լուրջ քայլեր է ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ. Սարգսյան
Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ելույթ ունենալով այդ երկրի խորհրդարանում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բերրիին և պատգամավորներին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ձեռնարկած լուրջ քայլերի համար, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:ՌԴ-ն ՄԱԿ-ի ՀՊԾ-ում մինչև 10 մլն դոլար կներդնի՝ Հայաստանում դպրոցական սննդի համակարգի զարգացման համար
Ռուսաստանը 2013-2015թթ.-ին մինչև 10 մլն դոլար կամավոր նպատակային ներդրում կկատարի ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի (ՀՊԾ) հիմնադրամ՝ Հայաստանում կայուն դպրոցական սննդի համակարգի զարգացման նախագծի իրականացման հետ կապված ծախսերի ֆինանսավորման համար:Հայաստանում գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի դրամաշնորհների մրցույթի հաղթողները 15-հազարական դոլար կստանան
Հայաստանում գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակներում դրամաշնորհների մրցույթի հաղթողները 15-հազարական դոլար կստանան, հայտնեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» Հիմնադրամի (Enterprises Incubator foundation, EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:Հայ-բրիտանական ապրանքաշրջանառությունը կարող է 2012թ.-ին 14 մլն ֆունտ ստեռլինգի մակարդակում մնալ. դեսպան
Մեծ Բրիտանիայի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2012 թվականի վերջին կարող է 13-14 ֆունտ ստեռլինգ կազմել, երեքշաբթի ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչը:Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարարի գլխավորությամբ
ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ:Հայ ժողովրդի համար պատմության ամենածանր պահին Լիբանանը դարձել է փրկության փարոս բազմահազար հայրենազրկված հայերի համար
Հայ ժողովրդի համար պատմության ամենածանր պահին Լիբանանը դարձել է փրկության փարոս բազմահազար հայրենազրկված հայերի համար, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի կողմից ի պատիվ հայկական պետության նախագահի և նրա տիկնոջ տված պաշտոնական ընթրիքի ընթացքում:Հայաստանից մեկնող մեքենաները հայտնվել են «Վերին Լարս» անցակետի խցանման մեջ
Ուկրաինայից, Հայաստանից և Ադրբեջանից մեկնող շուրջ 100 մեքենաներ հայտնվել են «Վերին Լարս» հսկիչ անցակետի խցանման մեջ, նշվում է «ՌԵՅԼՎՆԵՇՏՐԱՆՍ» փոխադրումներ իրականցնող ընկերության տրամադրած հաղորդագրության մեջ:Դեկտեմբերին Հայաստանում օդի ջերմաստիճանը մեկ աստիճանով բարձր կլինի նորմայից. «Հայհիդրոմետ» ծառայություն
Դեկտեմբերին Հայաստանի մարզերում և Երևանում օդի ջերմաստիճանը մեկ աստիճանով բարձր կլինի բազմամյա միջին ցուցանիշից, նշված է «Հայհիդրոմետ» ծառայության հաղորդագրության մեջ, որը հրապարակված է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքում։Երևանն ու Բեյրութը համատեղ առևտրաարդյունաբերական պալատի ստեղծման գաղափար են քննարկում
Հայ-լիբանանյան առևտրաարդյունաբերական պալատի ստեղծմանը վերաբերող հարցեր են քննարկվել երկուշաբթի Բեյրութում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիի հանդիպմանը, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:Հայաստանը միջազգային ասպարեզում հաշվի է առնում համաարաբական շահերը. Սարգսյան
Հայկական կողմը միջազգային ասպարեզում հաշվի է առնում համաարաբական շահերը, երկուշաբթի Բեյրութում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր լիբանանցի գործընկեր Միշել Սուլեյմանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:Նորություններ 13361 - 13380 of 14640
First | Prev. | 667 668 669 670 671 | Next | Last