#ՀԱՅԱՍՏԱՆ
Լեհաստանի դեսպանը հակասություններ չի տեսնում Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական և եվրասիական ուղղություններում
Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին չորեքշաբթի լրագրողներին հայտնեց, որ հակասություններ չի տեսնում Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական և եվրասիական ուղղություններում:Հայ-լեհական հարաբերությունները քսան տարվա ընթացքում զարգացել են ամենատարբեր ուղղություններով. դեսպան
Հայ-լեհական հարաբերությունները վերջին քսան տարվա ընթացքում զարգացել են ամենատարբեր ուղղություններով, չորեքշաբթի ասաց Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:ՀՀ ԱԽ քարտուղարը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող միջոցառումներին
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 22-23-ը ՌԴ հյուսիսային մայրաքարաք Սանկտ-Պետերբուրգում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի և ՀԱՊԿ Խորհրդարանական Վեհաժողովի Խորհրդի համատեղ նիստին, տեղեկացնում է ԱԽ-ի մամուլի ծառայությունը:Հայաստանում սիբիրյան խոցի վարակի ևս երկու դեպք է գրանցվել
Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ակունք և Կոտայքի մարզի Զովունի համայնքներում սիբիրյան խոցի վարակի ևս երկու դեպք է գրանցվել, «Ժողովուրդ» թերթին տեղեկացրել է գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի վաչության պետ Բաբկեն Պիպոյանը:Հայաստանը և ԱՄԷ-ն օդային հաղորդակցությունը կարգավորող համաձայնագիր են ստորագրել
ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը և ԱՄԷ արտգործնախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահայանը «Օդային հաղորդակցության մասին» միջկառավարական համաձայնագիր են ստորագրել, հաղորդում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:Հայ-թուրքական փակ սահմանը խոչընդոտում է Թուրքիայի արևելյան շրջանների զարգացմանը. հայ փորձագետ
Հայ-թուրքական փակ սահմանն արգելք է հանդիսանում Թուրքիայի արևելյան շրջանների զարգացման համար, կարծում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը:Ընդդիմադիր ՀԱԿ-ը Երևանում ակցիա կանցկացնի՝ աջակցելու համար Հայաստանի ԸՕ փոփոխություններին. խմբակցության ղեկավար
Ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսը (ՀԱԿ) նոյեմբերի 21-ին Երևանում խորհրդարանի շենքի առաջ ակցիա կանցկացնի՝ աջակցելու համար Հայաստանի ԸՕ փոփոխություններին, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2012թ.-ի տասն ամիսների ընթացքում ավելացել է 3,4%–ով և կազմել 4603,1 մլն դոլար
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար-հոկտեմբերին կազմել է ավելի քան 4603,1 մլն դոլար` 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 3,4 տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։Հայաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել Ինտերպոլի կողմից հետախուզվող քաղաքացուն
Հայաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել Երվանդ Խ.-ին, ով ԱՄՆ-ում Ինտերպոլի ԱԿԲ կողմից հետախուզվում էր առողջապահության ոլորտում խարդախություններ կատարելու և «փողերի լվացման» մեղադրանքով, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:Հայկական և թուրքական կազմակերպությունները Թուրքիայից ներմուծման դյուրացման առաջարկությունների փաթեթ են պատրաստում
Հայկական և թուրքական կազմակերպությունները Թուրքիայից հայկական շուկա ներկրման դյուրացման առաջարկությունների փաթեթ են նախապատրաստում թուրքական կառավարությանը ներկայացնելու համար, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանը:Հայաստանում յուրաքանչյուր յոթերորդ զույգն անպտղության խնդիր ունի. փորձագետ
Հայաստանի յուրաքանչյուր յոթերորդ ամուսնական զույգը տառապում է անպտղությամբ, ասաց Հայաստանի Վերարտադրողական առողջության ասոցիացիայի ղեկավար (ՀՎԱԱ), Հայաստանի պտղաբերության կենտրոնի տնօրեն Էդուարդ Համբարձումյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:Հայաստանում տնտեսական ակտիվությունը հոկտեմբերին աճել է 4,9%-ով
Հայկական տնտեսական ակտիվության ցուցանիշը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2012 թվականի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,9 տոկոսով, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:Քուվեյթի իշխանությունները պատրաստ են մարդասիրական օգնություն ցուցաբերել Հայաստանում գտնվող սիրիահայերին
Քուվեյթի իշխանությունները որոշում են ընդունել Հայաստանում գտնվող սիրիահայերին մարդասիրական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ, հայտարարեց Քուվեյթի Էմիր Շեյխ Սաբահ Ալ Ահմեդ Ալ Ջաբեր Ալ Սաբահը Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ընթացքում:Նորություններ 13421 - 13440 of 14636
First | Prev. | 670 671 672 673 674 | Next | Last