#ՀԱՅԱՍՏԱՆ
Հակակոռուպցիոն հանձնաժողովի կազմում կընդգրկվեն հայկական ընդդիմության ներկայացուցիչներ
Հայաստանի կառավարության՝ կոռուպցիայի դեմ պայքարի պայքարի խորհրդի շրջանակներում գործող հակակոռուպցիոն ռազմավարության իրագործման մոնիթորինգի հանձնաժողովի կազմում կընդգրկվեն նաև ընդդիմության ներկայացուցիչներ, հինգշաբթի խորհրդարանում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:Հայաստանի կառավարությունը կքննարկի մինչև 2025 թ. տնտեսական կայուն զարգացման ռազմավարությունը
Հայաստանի կառավարությունը մինչև 2025 թվականը հանրապետության տնտեսական կայուն զարգացման հայեցակարգ է մշակել, որ կքննարկվի առաջիկայում, հինգշաբթի խորհրդարանում հայտարարեց Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը:ՀՀ խորհրդարանը ավարտեց պետբյուջեի նախագծի քննարկումները, վարչապետը շնորհակալություն հայտնեց ընդդիմությանը քննադատության համար
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, հինգշաբթի հանդես գալով երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումներն ավարտող եզրափակիչ խոսքով, շնորհակալություն հայտնեց խորհրդարանական ընդդիմությանը 2013 թվականի պետբյուջեի նախագծի կառուցողական քննադատության համար:ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պանիր արտադրող 17 ընկերությունների հանդեպ կիրառած արգելքը հանել է
Հայաստանում պանիր արտադրող 17 ընկերությունների նկատմամբ կիրառված արգելքը հանված է, հինգշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ծառայության սննդի անվտանգության և որակի տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Արարարտյանը:ՀՀ վարչապետը կարևորում է Լատվիայի հետ հարաբերությունների զարգացումը և միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է Լատվիայի հետ հարաբերությունների զարգացումը և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է ջանքեր գործադրել երկկողմ բազմակողմանի համագործակցության խորացման համար, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:DEG-ը Ամերիաբանկին տրամադրեց 20 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ` ՓՄՁ վարկավորման նպատակով
«Ամերիաբանկ» ՓԲԸ և DEG-ը (Deutsche Investitions-und Entwicklungsgesellschaft mbH) կնքեցին 20 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր`ութ տարի մարման ժամկետով, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:Հայաստանի վարչապետը քիչ հավանական է համարում ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի կողմից միասնական թեկնածուի առաջադրումը
Նախագահական ընտրություններում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից միասնական թեկնածուի առաջադրումը քիչ հավանական է, չորեքշաբթի հայտնեց Հայաստանի վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը լրագրողներին, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:Հայաստանին տրվող գազի գնի շուրջ բանակցությունները Գազպրոմի հետ կավարտվեն առաջիկայում. Էներգետիկայի նախարարություն
Հայաստանին տրվող գազի գնի շուրջ բանակցությունները Գազպրոմի հետ կավարտվեն մոտ ապագայում, ասվում է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի՝ պատգամավոր Հովհաննես Մարգարյանին ուղղված գրավոր պատասխանում:ՀՀ 2013թ.-ի պետբյուջեի նախագիծը գործազրկության դեմ պայքարի մեխանիզմներ չի նախատեսում. ՀՅԴ
Հայաստանի պետբյուջեի նախագծով հանրապետության համար ամենաարդիական խնդիր համարվող գործազրկության դեմ պայքարի որևէ գործուն մեխանիզմ նախատեսված չէ, չորեքշաբթի խորհրդարանում հայտարարեց ընդդիմադիր ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:Կառավարման խորհրդատվության միջազգային հավաստագիր են ստացել 23 հայ խորհրդատուներ
Քսաներեք հայ խորհրդատուներ չորեքշաբթի ստացան Կառավարման խորհրդատվության միջազգային հավաստագրեր (Certificates in Management Consulting Essentials)՝ Կառավարման Խորհրդատվության Հայաստանի ինստիտուտի (Institute of Management Consulting) Armenia -IMC) կողմից կազմակերպած դասընթացներ անցնելուց հետո:Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տարեկան ֆինանսավորումը պետք է ավելացվի. փորձագետ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնին տարեկան 800 մլն դրամի հատկացվող բյուջետային ֆինանսավորումը բավարար չէ և պետք է ավելացվի, ասաց Կենտրոնի մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժնի պետ պրոֆեսոր Գրիգոր Բադալյանը:Հայաստանի խորհրդարանը մերժեց ՀՅԴ-ի ներկայացրած աշխատավարձերի բարձրացման մասին օրինագիծը
ՀՀ ազգային ժողովը չորեքշաբթի դեմ է քվեարկել ՀՅԴ ընդդիմադիր խմբակցության կողմից նախաձեռնած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի փոփոխությունների փաթեթին, որը նախատեսում է նվազագույն աշխատավարձի հաշվարկման նոր մեխանիզմներ՝ դրա ավելացման նպատակով:ՎԶԵԲ-ը 2012թ.-ի արդյունքներով Հայաստանի ՓՄՁ-ում ավելի քան 100 մլն դոլար կներդնի
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 2012թ.-ի արդյունքներով ավելի քան 100 մլն դոլարի չափով Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների ներդրումների իրականացում է ակնկալում, «ԱՌԿԱ» գործակալության հարցին պատասխանելով` ասաց ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը:ՎԶԵԲ-ը 2012թ.-ին բարձրացրել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ 4,5%-ից մինչև 5%
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հոկտեմբերին վերանայել է 2012թ.-ի Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը դեպի բարձրացում՝ 4,5%-ից մինչև 5%, «ԱՌԿԱ» գործակալության հարցին պատասխանելով` ասաց ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը:Նորություններ 13481 - 13500 of 14636
First | Prev. | 673 674 675 676 677 | Next | Last