#ՀԱՅԱՍՏԱՆ
Երևանում արագ իրացման ապրանքների համար ամսական 96,8 մլն դոլար է ծախսվում. հետազոտություն
Երևանում արագ իրացման ապրանքների համար ամսական 96,8 մլն դոլար է ծախսվում, ուրբաթ ասաց «Ամերիա» ՓԲԸ ավագ փորձագետ Կարեն Մարտիրոսյանը՝ ներկայացնելով ընկերության կողմից անցկացված շուկայի հետազոտության արդյունքները:«Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ճաշկերույթի ավարտին արձանագրվել է ավելի քան 12 միլիոն ԱՄՆ դոլարի խոստում
«Հայաստան» համահայկական Hիմնադրամի առաջիկա հեռուստամարաթոնին նվիրված՝ նախօրեին Մոսկվայում կայացած հիմնադրամի բարեգործական Ճաշկերույթի ավարտից հետո հավաքագրվել է 12 միլիոն 100 հազար ԱՄՆ դոլարի խոստում, ուրբաթ հաղորդում է Հիմնադրամի մամուլի ծառայությունը:ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է Visa Money Transfer ծառայության ընդլայնման մասին
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապան-հաճախորդները նոյեմբերի 9-ից հնարավորություն կստանան Երևանում և ՀՀ մարզերում տեղակայված բանկի ավելի քան 100 բանկոմատների միջոցով կատարել շուրջօրյա քարտից քարտ փոխանցումներ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։Հայաստանն արդյունավետ միջոցներ է ձեռնարկում Արաքս գետի աղտոտման աղբյուրների վերացման ուղղությամբ. նախարար
Հայաստանն արդյունավետ միջոցներ է ձեռնարկում Արաքս գետի աղտոտման աղբյուրների վերացման ուղղությամբ, հինգշաբթի ասաց Իրանի էներգետիկայի նախարար Մաջիթ Նամջուն Մեղրու ՀԷԿ-ի հիմքի կառուցման արարողությունից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։Ագարակի ՊՄԿ-ն տարեկան 3,5 մլն, տոննա հանքաքար մշակելու հզորության է հասել
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորություններն ամբողջովին նորացվել են, և ընկերությունը տարեկան 3,5 մլն, տոննա հանքաքար մշակելու հզորության է հասել, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։Հայաստանն ԱՊՀ երկրների շրջանում առաջատարն է արդյունաբերական արտադրանքի աճով` 9 ամսում 11,6% ցուցանիշով
Հայաստանն ԱՊՀ երկրների շրջանում առաջատարն է արդյունաբերական արտադրանքի աճով` 2012թ. հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 11,6% ցուցանիշ ցուցադրելով, հաղորդվում է ԱՊՀ Վիճակագրական կոմիտեի մամուլի տեղեկագրում։Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության նախագիծը գտնվում է մշակման փուլում. նախարար
Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության նախագիծը գտնվում է մշակման փուլում, հինգշաբթի Արաքս գետի մոտ ՀԷԿ-ի կառուցմանը նվիրված արարողության ընթացքում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հայ համանախագահ Արմեն Մովսիսյանը:Հայաստանը և Իրանը մտադիր են առաջիկայում սկսել նավթատարի շինարարությունը. նախարար
Հայաստանը և Իրանն առաջիկայում մտադիր են սկսել նավթատարի շինարարությունը, հինգշաբթի Արաքս գետի մոտ ՀԷԿ-ի շինարարության մեկնարկին նվիրված արարողության ընթացքում ասաց հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հայ համանախագահ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:Փոթիի իրավիճակը կարող է Հայաստան ներմուծվող արտադրանքի գների աճի հանգեցնել. խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար
Աշխատողների գործադուլի հետևանքով Փոթիում ստեղծված իրավիճակը կարող է անդրադառնալ Հայաստան ներմուծվող արտադրանքի գների աճի հանգեցնել, հինգշաբթի ասաց ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին:Հայաստանին դեղորայքային միջոցների շրջանառության մասին նոր օրինագիծ է անհրաժեշտ. առողջապահության նախարարություն
Դեղորայքային միջոցների մասին նոր օրինագիծը թույլ կտա կարգավորել դրանց շրջանառության ոլորտում առկա խնդիրները, դեղերի կեղծման և նման հանցագործությունների դեմ պայքարի հարցերին նվիրված երկօրյա դասընթացների բացման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:Զննում անցած ինքնաթիռը Թուրքիայից Սիրիա է մեկնել. ԶԼՄ
Հայկական «Անտոնով ԱՆ 12» տրանսպորտային ինքնաթիռը, որը մարդասիրական օգնություն էր տեղափոխում Հայաստանից Սիրիա, և որը հինգշաբթի վայրէջք էր կատարել Թուրքիայիում` զննում անցնելու նպատակով, արդեն ուղղություն է վերցրել դեպի Հալեպ, հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերությունը։Նորություններ 13541 - 13560 of 14636
First | Prev. | 676 677 678 679 680 | Next | Last