#ՀԱՅԱՍՏԱՆ
ՀՀ նախկին վարչապետն առաջարկում է ավելացնել ՀՆԱ-ում գիտության ֆինանսավորման մասնաբաժինը՝ 2013թ.-ին հասցնելով 1%-ի
ՀՀ նախկին վարչապետ, ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ուրբաթ բյուջետային լսումների ժամանակ առաջարկեց 2013թ.-ին գիտության ֆինանսավորման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնել 1 տոկոսի:Հայաստանի մշակույթի ոլորտի բյուջետային ֆինանսավորումը 2013թ.-ին կկրճատվի 5 մլրդ դրամով
Մշակույթի ոլորտի համար 2013թ.-ի պետբյուջեի նախագծում 9,8 մլրդ դրամ է հատկացվել, ինչը մոտ 5 մլրդ դրամով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից, ուրբաթ բյուջետային լսումների ժամանակ տեղեկացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:Հայկական ԱԷԿ-ի պաշարները թույլ կտան տասը տարով երկարաձգել շահագործման ժամկետը
Հայկական ԱԷԿ-ի պաշարները թույլ կտան տասը տարով երկարաձգել դրա շահագործման ժամկետը, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման հարցերով պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը։Խոշոր եղջերավոր անասունների շրջանում սիբիրյան խոցի դեպքերի պատճառով անկում կգրանցվի անասնաբուծության ոլորտում
Հայաստանում հայտնաբերված սիբիրյան խոցի դեպքերն ամանորյա տոների նախաշեմին գլխաքանակի անկման կհանգեցնեն, ուրբաթ ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի ագրարագյուղացիական միության (ԱԳՄ) ղեկավար Հրաչ Բերբերյանը:Հայաստանը հունվար–սեպտեմբերին մարդասիրական օգնության տեսքով ավելի քան 18 մլրդ դրամ գումարի 3802,7 տոննա ապրանք է ստացել
Հայաստան ընթացիկ տարվա հունվար–սեպտեմբեր ամիսներին մարդասիրական օգնության տեսքով 3802,7 տոննա ապրանք է ստացվել` ավելի քան 18,2 մլրդ դրամ կամ 45,9 մլն դոլար արժողությամբ։ Նման տվյալներ «ԱՌԿԱ» գործակալությանը հատկացվել են Ազգային վիճակագրական ծառայությունից` կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի տեղեկատվության հիման վրա։Հայաստանի հարցված բնակիչների գրեթե մեկ երրորդն իշխանությունների գործունեության մեջ փոփոխություն չի տեսնում
Ւշխանությունների գործունեության մեջ փոփոխություն չի տեսնում Հայաստանի հարցված բնակիչների 28 տոկոսը, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց Gallup International Association հայկական գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանը` ներկայացնելով ողջ հանրապետությունում 1067 անձանց շրջանում հոկտեմբերի 9–20–ն ընկած ժամանակահատվածում անցկացված հարցման արդյունքները։Հայաստանում կարտոֆիլը ձմռանը կթանկանա` մեկ կիլոգրամի դիմաց կազմելով 200 դրամ. փորձագետ
Հայաստանում կարտոֆիլի գներն ամանորյա տոներից հետո կաճեն` մեկ կիլոգրամի դիմաց հասնելով 200 դրամի, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի Ագրարագյուղացիական միության (ՀԱԳՄ) ղեկավար Հրաչ Բերբերյանը։«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է Հայաստանի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է 2013թ. Հայաստանի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:«Doing Business- 2013»-ում Հայաստանի հաջողություններն ուրախացնում են, սակայն չեն բավարարում. փորձագետ
«Doing Business- 2013» ամենամյա վարկանիշում Հայաստանի հաջողություններն ուրախացնում են, սակայն չեն բավարարում, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:Հայաստանը և Ճապոնիան կհամագործակցեն «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» ծրագրի շրջանակներում
Հայաստանի Փոքր և միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոնը և Միջազգային համագործակցության ճապոնական գործակալությունը հինգշաբթի համագործակցության մասին հուշագիր ստորագրեցին` «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» եռամյա ծրագրի շրջանակներում (One Village One Product (OVOP))։Հայկական ընկերությունները արևմտյան կազմակերպությունների հետ աշխատանքի փորձի պակաս ունեն. հոլանդացի փորձագետ
Հայկական ընկերությունները արևմտյան կազմակերպությունների հետ աշխատանքի փորձի պակաս ունեն, հինգշաբթի լրագրողներին ասաց «Մասնավոր հատվածի ներդրումային ծրագիր» (Private Sector Investment - PSI) ներդրումային դրամաշնորհային կազմակերպության խորհրդատու Արկո Ֆան Վեսելը` Երևանում ծրագրի շնորհանդեսի ժամանակ։Հայաստանի պետբյուջեն 300 մլն դրամ կհատկացնի 2013թ.-ին բիզնեսի խրախուսման համար
ՀՀ 2013թ.-ի պետբյուջեից 300 մլն դրամի չափով միջոցներ նախատեսված է հատկացնել տնտեսության զարգացման ծախսերի ուղղությամբ` խրախուսելու համար բիզնեսը, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:Հայաստանի նախագահը ցավակցություն է հայտնել Օբամային՝ կապված «Սենդի» փոթորկի հետևանքների հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ երկրին պատուհասած բնական աղետի՝ «Սենդի» ավերիչ փոթորկի կապակցությամբ, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:Նորություններ 13601 - 13620 of 14636
First | Prev. | 679 680 681 682 683 | Next | Last