#ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանում միջին ամսական աշխատավարձը սեպտեմբերին ավելացել է 0,4%-ով՝ կազմելով 120116 դրամ
Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2012թ.-ի սեպտեմբերին, ըստ նախնական գնահատականների, հասել է 120 116 դրամի (294 դոլարի կամ 9254 ռուբլու), ինչը 0,4 տոկոսով ավելի է օգոստոսի ցուցանիշից, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:Հայ պատգամավորները համաձայն չեն 2013թ.-ի պետբյուջեի սոցիալական ուղղվածության վերաբերյալ կառավարության հայտարարության հետ
ՀՀ ԱԺ մի շարք պատգամավորներ իրենց անհամաձայնությունն են հայտնել կառավարության այն հայտարարության վերաբերյալ, որ 2013թ.-ի պետբյուջեի նախագծի հիմնական առաջնահերթություններից մեկը սոցիալական ոլորտն է:Հայաստանի անշարժ գույքի շուկայում վերջին երկու տարում արմատական փոփոխություններ չեն նկատվել. «Ակցեռնի» ղեկավար
Հայաստանի անշարժ գույքի շուկայում վերջին երկու տարիների ընթացքում արմատական փոփոխություններ չեն նկատվել, քանի որ դրա համար, նախևառաջ, գոյություն ունի ֆինանսական օրենսդրության փոփոխության անհրաժեշտություն, հինգշաբթի լրագրողներին ասաց «Ակցեռն» անշարժ գույքի կոչպորացիայի ղեկավար Հակոբ Բաղդասարյանը:Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2012թ.-ի ինը ամիսների ընթացքում ավելացել է 2.3%–ով և կազմել 4041,5 մլն դոլար
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար-սեպտեմբերին կազմել է ավելի քան 4041,5 մլն դոլար` 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2.3 տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ` Արտաշատում գտնվող մասնաճյուղը պայթեցնել սպառնացող քաղաքացին ձերբակալվել է
Նոյեմբերի 1-ին, ժամը 11.38-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Հովտաշեն գյուղի ոմն քաղաքացի սպառնում է պայթեցնել Արտաշատ քաղաքի ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մասնաճյուղի շենքը, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:Հայաստանում երրորդ եռամսյակում սպառողական զամբյուղը 5%–ով թեթևացել է
Հայաստանի սպառողական զամբյուղի արժեքը միջին ընթացիկ գներով 2012թ.–ի երրորդ եռամսյակում, երկրորդ եռամսյակի համեմատ, նվազել է 5%–ով` սեպտեմբերի վերջին ամսական կտրվածքով կազմելով 50443,1 դրամ։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։Շաբաթվա ընթացում երկորդ պատահարն է գրանցվել Էջմիածին-Մասիս ուղեմասում
Նոյեմբերի 1–ին մոտավորապես ժամը 8:10–ին, Էջմիածին-Մասիս ուղեմասում ավտոմեքենան բախվել է № 7011 ուղևորատար գնացքին՝ Արաքս-Երևան երթուղով: Բարեբախտաբար, տուժողներ չկան, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:Երևանի կենտրոնում բռնկած հրդեհը մարվել է, զոհեր և տուժածներ չկան. ԱԻՆ
Երևանի կենտրոնում բռնկած հրդեհը մարվել է, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից։Ճշտված տեղեկության համաձայն, հրդեհը գրանցվել է Տիգրան Մեծ փողոցում ժամը 17:56–ին։ Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հայաստանում թեթև արդյունաբերության արտադրանքի ծավալն ութ ամսում 3.7 մլրդ դրամ է կազմել. Միության նախագահ
Հայաստանում թեթև արդյունաբերության արտադրանքի ծավալն ընթացիկ տարվա ութ ամիսների ընթացքում 3.7 մլրդ դրամ է կազմել, չորեքշաբթի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը 2012 թվականի ավարտին կգերազանցի 1.1 տրլն դրամը. փորձագետ
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը 2012 թվականի ավարտին կգերազանցի 1.1 տրլն դրամը, չորեքշաբթի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:Հայաստանում դեղորայքի և բուժծառայությունների գովազդի կանոնների վերաբերյալ իրազեկությունը կնվազեցնի կոռուպցիայի մակարդակը. Գործակալության ղեկավար
Դեղորայքի և բժշկական ծառայությունների գովազդի կանոնների վերաբերյալ հասանելի տեղեկատվությունը կօգնի նվազեցնել կոռուպցիայի մակարդակը, չորեքշաբթի «Դեղորայքի, բժշկական տեխնիկայի և բժշկական մեթոդաբանության գովազդի նկատմամբ պահանջներ» գրքույկի շնորհանդեսի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանը:Հայաստանում կենդանի ծնունդների ընդհանուր թվաքանակի ցուցանիշը կազմել է 30 906 երեխա
Հայաստանում 2012թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին կենդանի ծնունդների ընդհանուր թվաքանակի ցուցանիշը կազմել է 30 906 երեխա, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 3%-ով, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության բնակչության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:Հայաստանում ԱՄՀ-ի վճարումների հետաձգումը պետք է տարածել նաև ՓՄՁ սուբյեկտների վրա. փորձագետ
Հայաստանում ԱՄՀ-ի վճարումների հետաձգման արտոնությունը պետք է տարածել նաև փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների վրա, չորեքշաբթի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:Հայաստանի բնակչության քանակը կազմում է 2 871 771 մարդ, մշտական բնակվողները թիվը՝ 3 018 854. մարդահամարի տվյալներ
Ըստ 2011թ.–ի մարդահամարի նախնական տվյալների, Հայաստանում առկա բնակչության քանակը կազմում է 2 871 771 մարդ, իսկ մշտական բնակվողները թիվը` 3 018 854, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2012թ.–ի սեպտեմբերին, 2011թ.–ի սեպտեմբերի համեմատ, կազմել է 4,4%
Հայկական տնտեսական ակտիվության ցուցանիշը 2012 թվականի սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4,4 տոկոսանոց աճ է գրանցել։ Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, այս տարվա հունվար–սեպտեմբերին, 2011 թվականի հունվար–սեպտեմբերի համեմատ, այս ցուցանիշի աճը կազմել է 7,6 տոկոս:Հայաստանի իշխանությունների երեք ճյուղերի մարմինների պահպանման համար 2013թ.–ին նախատեսվում է գրեթե 58 մլրդ դրամ հատկացնել
Օրենսդիր, գործադիր և դատական մարմինների պահպանման ծախսերը նախատեսված են 62,5 մլրդ դրամի չափով 2013թ.–ի պետբյուջեի նախագծով, հայտնեց ՀՀ ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը։Նորություններ 13621 - 13640 of 14636
First | Prev. | 680 681 682 683 684 | Next | Last