#ՀԱՅԱՍՏԱՆ
ՀՅԴ–ն նախազգուշացնում է, որ միասնական եկամտահարկի ներդրման պատճառով Հայաստանում կարող է ժողովրդի դժգոհության ալիքի բարձրանալ
Ընդդիմադիր ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը վստահ է, որ երբ հունվարի 1–ից «Եկամտահարկի մասին» նոր օրենքն ուժի մեջ մտնի և քաղաքացիները հասկանան, որ իրենց աշխատավարձերը կրճատվել են, ողջ հանրապետությունում ժողովրդական դժգոհության ալիք կբարձրանա։Հայաստանի կառավարությունը բիզնես միջավայրի զարգացման ճիշտ ուղի է ընտրել. AmCham
Հայաստանի լուրջ առաջընթացը Doing Business վարկանիշում վկայում է այն մասին, որ կառավարությունը հանրապետության բիզնես–միջավայրի զարգացման ճիշտ ուղի է ընտրել, ասվում է Հայաստանում Ամերիկյան առևտրային պալատի (American Chamber of Commerce in Armenia - AmCham) մամուլի ծառայության կողմից տրամադրած մեկնաբանության մեջ։Համաշխարհային բանկը ՀՍՆՀ շրջանակներում աշխատանքի 17 տարիների ընթացքում Հայաստանին ավելի քան 83 մլն դոլար է հատկացրել. Հափի
Համաշխարհային բանկը Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործունեության 17 տարիների ընթացքում Հայաստանին ավելի քան 83 մլն դոլար է հատկացրել, չորեքշաբթի հայտարարեց Համաշխարհային բանկի հայկական գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին` «Հայաստանի և Մոլդովայի սոցիալական ներդրումների հիմնադրամների զարգացման հեռանկարներ» համաժողովի ընթացքում։ՎՏԲ-Հայաստան բանկը դիմում է ներկայացրել դատարան ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի հարկադիր սնանկության ճանաչման պահանջով
ՎՏԲ-Հայաստան բանկը դիմում է ներկայացրել դատարան ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի հարկադիր սնանկության ճանաչման պահանջով, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:Ընդդիմադիր պատգամավորը Հայաստանի կառավարությանն առաջարկում է հասնել Ռուսաստանի կողմից $500 մլն. վարկի դուրսգրմանը
Հայաստանի կառավարությունը պետք է ռուսական կողմի հետ բանակցություններ սկսի $500 մլն. կայունացնող վարկի դուրսգրման մասին, կարծում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:EDMC/USAID-ի՝ փոքր բիզնեսի ֆինանսավորման ոլորտի պրոդուկտների շնորհանդեսը տեղի կունենա Երևանում
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագիրը կիրականացնի «Նոր հնարավորություններ փոքր բիզնեսի ֆինանսավորման համար» խորագրով ներկայացում:Հայաստանի և Շվեյցարիայի միջև 2012 թ.–ի հունվար–օգոստոսի ապրանքաշրջանառությունն աճել է 77%–ով` հասնելով $110 մլն.-ի. ՀՀ ԱԱՊ
Հայաստանի և Շվեյցարիայի միջև ապրանքաշրջանառությունը 2012 թվականի հունվար–օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 77 տոկոսով` կազմելով 110 մլն դոլար, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատից։ՀԿԵ-ն կոչ է անում քաղաքացիներին պահպանել անվտանգության կանոնները
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել նախօրեին Վարդենիս-Շորժա ուղեմասի 165-րդ կիլոմետրին տեղի ունեցած միջադեպի հետ կապված, որի արդյունքում բեռնատար վագոնները բախվել են խոշոր եղջերավոր կենդանուն, և արդյունքում բեռնատար գնացքի չորս վագոն դուրս է եկել գծերից:Doing Business վարկանիշում Հայաստանի թռիչքաձև աճը լավագույններից է նրա ողջ պատմության ընթացքում. փորձագետ
Թռիչքաձև աճը, որ գրանցել է Հայաստանը Doing Business վարկանիշում, լավագույններից մեկն է նրա պատմության ընթացքում, ասաց Ամերիաբանկի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։Հայաստանը հետագայում կարող է զգալիորեն բարելավել իր դիրքը Doing Business վարկանիշում. վարչապետ
Հայաստանն առաջընթացի լուրջ ներուժ ունի Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի Doing Business ամենամյա վարկանիշում իր դիրքերը բարելավելու համար, հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության ղեկավարին առընթեր տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման աջակցության խորհրդի նիստի ընթացքում։Հայաստանում 2012 թ.–ի օգոստոսին անշարժ գույքի ավելի քան 15 հազար գործարք է իրականացվել
Անշարժ գույքի գործարքների թիվը 2012 թվականի օգոստոսին կազմել է 15 869, ինչը 13 տոկոսով շատ է, քան հուլիսին և գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 1.4 տոկոսով, ասվում է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշետվությունում։Հայաստանի մարզերում 0,2%-ով թանկացել են մասնավոր տների գները
Հայաստանի մարզերում մասնավոր տների միջին շուկայական գները 2012 թվականի օգոստոսին, հուլիսի համեմատ, բարձրացել են 0.2 տոկոսով։ Այս մասին ասվում է Հայաստանի անշարժ գույքի պետական կադաստրի՝ «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած հաշվետվության մեջ։ՀՀ ԱԺ-ն հավանություն է տվել օրինագծին, որի համաձայն սիրիահայերը մի շարք փաստաթղթեր ձևակերպելիս ազատվում են պետական տուրքից
ՀՀ ազգային ժողովը երկուշաբթի կայացած նիստում ընդունել է «Պետական տուրքի մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն սիրիահայերը կազատվեն պետական տուրքերից վիզայի երկարացման կամ կացության կարգավիճակը երկարաձգելու համար:Հայաստանում հունվար-օգոստոս ամիսներին բեռնափոխադրումների ծավալն աճել է 6,9%-ով, ԱՊՀ-ում միջին աճը 8,2% է կազմել
Հայաստանում տրանսպորտային ձեռնարկությունների (առանց խողովակաշարի) միջոցով կատարված բեռնափոխադրումների ծավալը 2012 թվականի հունվարից օգոստոսն ընկած ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեծացել է 6,9%-ով: Տվյալները հրապարակել է ԱՊՀ վիճակագրական կոմիտեն:Նորություններ 13701 - 13720 of 14633
First | Prev. | 684 685 686 687 688 | Next | Last