#ՀԱՅԱՍՏԱՆ
ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի նախագահին՝ Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ գեներալ Միշել Սուլեյմանին՝ Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ:«Հայաստան» հիմնադրամը մտադիր է հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակված գումարի մի մասը հատկացնել սիրիահայերին
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչությունը հայտարարում է, որ Հեռուստամարաթոն 2012 դրամահավաքի շրջանակներում Հայաստանի և Արցախի նվիրատուների կողմից նվիրաբերված գումարի 10%-ը կուղղվի սիրիահայ եղբայրների հրատապ կարիքներին:ՀՀ-ի և ԵՄ–ի միջև մուտքի վիզայի ռեժիմի դյուրացումը երկկողմ հարաբերությունների զարգացման կատալիզատոր է. Հրիստեա
Հայաստանի և ԵՄ–ի միջև մուտքի վիզայի դյուրացման և ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրերի նախաստորագրումը երկկողմ հարաբերությունների զարգացման կարևոր կատալիզատոր է, հայտարարեց Հայաստանում ԵՄ–ի պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան։Հայաստանում անցկացվելիք նախագահական ընտրությունները կորոշեն ԵՄ-ի հետ հետագա հարաբերությունների զարգացումը. Հրիստեա
Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների հետագա զարգացման տեմպերը կախված են 2013 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների որակից, ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար-սեպտեմբերին ավելացել է 2.4%–ով և կազմել 4041.6 մլն դոլար
Նախնական վիճակագրական տվյալներով՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար-սեպտեմբերին կազմել է 4041.6 մլն դոլար կամ 238,9 մլրդ դրամ` 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2.4 տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։Հայաստանի ԿԲ–ի տեղափոխումը Դիլիջան թույլ կտա լուրջ ներդրումներ ներգրավել. վարչապետ
«Կենտրոնական բանկը Դիլիջան տեղափոխելու ծրագիրը հնարավորություն կտա լուրջ ֆինանսական ներդրումներ կատարել քաղաքում և ձևավորել անհրաժեշտ ենթակառուցվածքներ»,- ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։Հայաստանի ՄՆԴ-ի բացասական մեծությունը 2-րդ եռամսյակում աճել է 2%ով՝ մինչև $ 7 094,9 մլն.
Հայաստանի միջազգային ներդրումային դիրքը (ՄՆԴ) 2012թ. հունիսի վերջի դրությամբ, մարտի վերջի նկատմամբ, աճել է $142,54 մլն.-ով (բացարձակ նշանակությամբ) կամ 2%-ով և կազմել է մինուս $7 094,9 մլն.: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հունիսի վերջին երկրի արտաքին ակտիվները կազմել են $4 638.98 մլն.՝ հաշվետու ժամանակահատվածում ավելանալով $32,86 մլն.-ով կամ 0,7%-ով:«Արմավիա» ընկերությունը մարել է «Զվարթնոց» օդանավակայանին ունեցած պարտքի 20 տոկոսը
«Արմավիա» ավիաընկերությունը մարել է «Զվարթնոց» օդանավակայանին ունեցած պարտքի 20 տոկոսը, որից հետո վերսկսել են չվերթեր իրականացնել, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:Հայաստանում հունվար-օգոստոս ամիսներին գրանցված 8,3% տնտեսական ակտիվությունը գերազանցել է սպասելիքները
Հայաստանում հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 8,3% տնտեսական ակտիվություն է արձանագրվել, ինչը գերազանցել է բոլոր սպասելիքները, ուրբաթ տեղեկացնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով հոկտեմբերի 9-ին կայացած ՀՀ ԿԲ խորհրդի նիստի արդյունքները:ՀԿԵ–ում էքսկուրսիա է անցկացվել երևանյան դպրոցներից մեկի աշակերտների համար
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանը սեպտեմբերի 19-ին էքսկուրսիա անցկացրեց Երևանի №119 դպրոցի 10-11 դասարանների աշակերտների համար, հայտնում է երկաթուղու մամուլի ծառայությունը։Նորություններ 13721 - 13740 of 14634
First | Prev. | 685 686 687 688 689 | Next | Last