#ՀԱՅԱՍՏԱՆ
ՀՀ ՏՄՊՊՀ–ն խիստ նկատողություն է արել ՀԿԵ–ին` տոմսերի վաճառքի և վերադարձի հետ կապված թերացումների համար
Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեն (ՏՄՊՊՀ) ուրբաթ օրվա նիստում խիստ նկատողություն է տվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ին` տոմսերի վաճառքի և վերադարձի հետ կապված թերացումների համար։Հայաստանի և Տաջիկստանի կրթության նախարարներն ուսանողների և դասախոսների փոխանակման փաստաթուղթ են ստորագրել
Հայաստանի ու Տաջիկստանի կրթության և գիտության նախարարներ Արմեն Աշոտյանն ու Նուրիդին Սաիդովն ուրբաթ ուսանողների և դասախոսների փոխանակումը նախատեսող արձանագրություն են ստորագրել։«Սիրիական ավիաուղիներ» ընկերությունը Երևան–Հալեպ–Երևան կանոնավոր չվերթեր կիրականացի Իրանի և Իրաքի տարածքով
«Syrian Airlines» պետական սիրիական ավիաընկերությունը կշարունակի Երևան–Հալեպ–Երևան չվերթերի իրականացումն Իրանի և Իրաքի տարածքով, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն են հայտնել ընկերության երևանյան գրասենյակից։ՀՀ ֆինանսների նախարարը որևէ արտառոց բան չի տեսնում պաշտոնյաների արտասահմանյան գործուղումների համար հավելյալ միջոցներ հատկացնելու մեջ
Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը որևէ արտառոց բան չի տեսնում հայ պաշտոնյաների արտասահմանյան գործուղումների համար հավելյալ միջոցներ հատկացնելու մեջ:«Զվարթնոց» օդանավակայանը վերսկսել է «Արմավիա» ընկերության՝ պարտքերի պատճառով դադարեցված թռիչքները
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը վերսկսել է «Արմավիա» ընկերության չվերթերի սպասարկումը, որոնք դադարեցվել էին պարտքերի պատճառով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:ՀՀ կառավարությունը հավանություն է տվել EIB–ի և ՎԶԵԲ–ի հետ` սահմանային ՀԱԿ–երի արդիականացման 40.6 մլն եվրոյի վարկային համաձայնագրերին
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հավանություն է տվել Եվրոպական ներդրումային բանկի (European Investment Bank – EIB) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից, համապատասխանաբար, 30.316 մլն եվրոյի և 10.294 մլն եվրոյի վարկային միջոցների հատկացման վարկային համաձայնագրի ստորագրմանը` հայ–վրացական սահմանին երեք սահմանակետերի (Բագրատաշեն, Բավրա, Գոգավան) արդիականցման ծրագրի իրականացման նպատակով։Հայաստանն ու ԵՄ–ն նախավավերացրել են մուտքի արտոնագրի դյուրացման և ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագիրը
ԵՄ–ում հայկական ներկայացուցչության ղեկավար Ավետ Ադոնցը և Եվրահանձնաժողովի ներքին գործերի տնօրինության ղեկավար Ստեֆանո Մանսերվիզին հինգշաբթի Բրյուսելում նախավավերացրել են Հայաստանի և ԱՄ–ի միջև մուտքի արտոնագրի դյուրացման և ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագիրը։Հայաստանի հաշմանդամների իրավունքների պաշտպանության խնդիրներն իրենց լուծմանն են սպասում. կազմակերպության ղեկավար
Հայաստանի` ավելի քան 170 հազար հաշմանդամների իրավունքների պաշտպանության խնդիրները դեռ պատշաճ լուծում չեն ստացել, հինգշաբթի լրագրողներին ասաց Հաշմանդամների շահերի պաշտպանության ազգային միության հիմնադիր–անդամ, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպոթւյան ղեկավար Սուսաննա Թադևոսյանը։«ՀԿԵ» ընկերության ծառայություններից միջազգային հաղորդակցությունում 2012 թվականի հունվար-սեպտեմբերին օգտվել է 59,6 հազար ուղևոր
2012 թվականի հունվար-սեպտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գնացքներով միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 59,6 հազ. ուղևոր, ինչը 17,8% գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնափոխադրումների ծավալը 2012 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 7,8%-ով
Վերջին վիճակագրական տվյալների համաձայն, 2012 թվականի հունվար-սեպտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի բեռնափոխադրումների ծավալը կազմել է2553,9 հազար տոննա, ինչը 7,8% գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:ԶՄԿ միջազգային համաժողովը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը Հայաստանում. նախարար
«21-րդ դարի ունիվերսալ արժեքները և մշակութային բազմազանությունը. զբոսաշրջության նշանակությունը» միջազգային համաժողովի անցկացումը կնպաստի հանրապետության զբոսաշրջության զարգացմանը, կարծում է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:ՀՀ իշխանությունները հաստատակամ են առաջիկայում անցկացնելու ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական նախագահական ընտրություններ. նախագահ
Հայաստանի Հանրապետության իշխանությունները հաստատակամ են առաջիկայում անցկացնելու ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական նախագահական ընտրություններ, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում:Ալավերդի քաղաքի մոտ գտնվող մկնդեղի գերեզմանոցի պատերը ճաքել են և թունավոր նյութերը սկսել են արտահոսել Դեբեդ գետ
ՀՀ բնապահպանության նախարարության թեժ գծին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքից 1 կմ հեռավորությամբ գտնվող մկնդեղի գերեզմանոցի պատերը ճաքել են և թունավոր նյութերը սկսել են արտահոսել Դեբեդ գետ:Նորություններ 13741 - 13760 of 14631
First | Prev. | 686 687 688 689 690 | Next | Last