#ՀԱՅԱՍՏԱՆ
Գառնիի խզվածքում երկրաշարժը կարող է Երևանի մոտ 20 տոկոս բնակֆոնդի փլուզման հանգեցնել. փորձագետ
Գառնիի խզվածքում երկրաշարժը կարող է հանգեցնել Երևանի մոտ 20 տոկոս բնակելի տների փլուզմանը, ասաց Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության փորձագետ Ֆումիո Կանեկոն (Fumio Kaneko)` «Սեյսմիկ ռիսկերի գնահատումը և կառավարման ծրագրումը Հայաստանում» ծրագրի արդյունքների ամփոփման ժամանակ, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»։Հայաստանում 8 հազար հաշմանդամ երեխա կա. UNICEF
Հայաստանում այսօրվա դրությամբ 8 հազար հաշմանդամ երեխա կա, ինչը կազմում է երկրում բնակվող երեխաների ընդհանուր թվի մեկ տոկոսը, երեքշաբթի հայտարարեց ՄԱԿ–ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հայկական գրասենյակի կրթական ծրագրերի ղեկավար Մերի Պողոսյանը։Գերմանիայում կայանալիք բարեգործական համերգների հասույթը կօգտագործվի Գյումրու մանկատան կարիքները հոգալու նպատակով
Հոկտեմբերի 26-ին և 28-ին Գերմանիայի Համբուրգ և Հուրթ (Քյոլնի մերձակայք) քաղաքներում Ռազմիկ Ամյանը կունենա երկու բարեգործական մենահամերգ` նվիրված «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20-ամյա հոբելյանին:ՀՀ ՀՆԱ–ի նկատմամբ հարկերի մասնաբաժինը 2012թ.–ին կարող է հասնել 21.5%–ի
Հայաստանի ՀՆԱ–ի նկատմամբ հարկերի հարաբերակցությունը 2012 թվականին կարող է հասնել 21.4-21.5 տոկոսանոց մակարդակի` «ստվերային տնտեսության» կրճատման հաշվին, կարծում է Հայաստանի հայրենական արտադրողների միության ղեկավար Վազգեն Սաֆարյանը։ՀՀ ՊՆ-ն առանձին որոշում կկայացնի սիրիահայերի զինծառայության վերաբերյալ
ՀՀ պաշտպանության նախարարությունը մտադիր է առանձին որոշում կայացնել ՀՀ քաղաքացիություն ստացած սիրիահայերի զինծառայություն անցնելու մասին, երկուշաբթի ասուլիսի ժամանակ ասաց նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:Ռուս–հայկական արդյունաբերական ցուցահանդեսը կանցկացվի հոկտեմբերի 24-26–ը Երևանում
«EXPO-RUSSIA ARMENIA 2012» հոբելյանական հինգերորդ ռուս–հայկական արդյունաբերական ցուցահանդեսը կանցկացվի հոկտեմբերի 24-26–ը Երևանում, Կառավարության տանը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին ցուցահանդեսի կազմկոմիտեից։ՏՄՊՊՀ–ն կկազմի այն ընկերությունների «սև ցուցակը», որոնք չեն կարողանա մասնակցել պետգնումներին
Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) կկազմի անբարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների ցուցակը, որոնք չեն կարողանա մասնակցել պետգնումների անցկացման մրցույթներին, երկուշաբթի հայտարարեց Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։Թուրքիայում դեպի Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխող հայկական ինքնաթիռի վայրէջքը պլանային էր. ՀՀ ԱԳՆ
Թուրքիայում դեպի Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխող հայկական ինքնաթիռի վայրէջքը պլանային էր, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։Էրզրումում վայրէջք կատարած հայկական ինքնաթիռը չի պատկանում «Արմավիա» ընկերությանը. մամուլի ծառայություն
Թուրքիայի Էրզրում քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարած հայկական ինքնաթիռը չի պատկանում «Արմավիա» ընկերությանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան:Հայաստանի կառավարությունը ողջունում է մի շարք ռուսական ընկերությունների մուտքը տեղական շուկա. վարչապետ
Հայաստանի կառավարությունը ողջունում է ռուսական խոշոր ընկերությունների մուտքը հայկական շուկա, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը` մեկնաբանելով Հայաստանի վառելիքի մանրածախ շուկա «Ռոսնեֆտ» ընկերության հայտնվելու հավանականությունը։Հայաստանի ԱԱԽ քարտուղարը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հոկտեմբերի 15-17-ը աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով, հաղորդում է ԱԱԽ մամուլի ծառայությունը:«ՌԵ» և «ՀԿԵ» ներկայացուցիչները մասնակցեցին «Հայաստան և Ռուսաստան. միջտարածաշրջանային երկխոսություն 2012» երկրորդ համաժողովին
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ներկայացուցիչները մասնակցեցին «Հայաստան և Ռուսաստան. միջտարածաշրջանային երկխոսություն 2012» հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ համաժողովի աշխատանքներին:Նորություններ 13781 - 13800 of 14627
First | Prev. | 688 689 690 691 692 | Next | Last