#ՀԱՅԱՍՏԱՆ
Փակվել է Երևան-Բաթումի-Երևան ֆիրմային գնացքի 2012 թ. ամառային ուղևորափոխադրումների սեզոնը
Հոկտեմբերի 1-ին փակվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի 2012 թ. ամառային ուղևորափոխադրումների սեզոնը, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:ՌՀՄ–ն կոչ է անում ՀՀ ԱԺ–ին մերժել ԱԳՆ նախկին ղեկավարին պատգամավորական անձեռնմխելիությունիզ զրկելու մասին միջնորդագիրը
Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ Հայաստանի խորհրդարանը պետք է մերժի Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնխելիությունից զրկելու վերաբերյալ Դատախազության միջնորդագիրը, ասվում է ՌՀՄ–ի հայտարարության մեջ։ՀՀ տնտեսական ակտիվության աճը III եռամսյակում կազմել է 102.9 տոկոս. ԿԲ
Հայաստանի տնտեսական ակտիվության ինդեքսը (ՏԱԻ) 2012 թվականի երրորդ եռամսյակում, 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ, աճել է և կազմել է 102.9 տոկոս: Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, աճը պայմանավորված է եղել արդյունաբերության և ծառայությունների ոլորտներում գրանցված աճով։ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացրել է ֆիզիկական անձանց ավանդների տոկոսադրույքները
Այսօրվանից ՎՏԲ-Հայաստանը բարձրացրել է ֆիզիկական անձանց բոլոր ավանդատեսակների տոկոսադրույքը և մինչև տարեվերջ տոկոսագումարները կվճարի ավանդի ժամկետի սկզբին, անմիջապես ավանդը ձևակերպելիս, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։Հայաստանում գնաճը 2012թ.-ի սեպտեմբերին, 2011թ.-ի սեպտեմբերի համեմատ, արձանագրվել է 2,5% -ի սահմաններում
Հայաստանում գնաճն այս տարվա սեպտեմբերին, 2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 2,5 տոկոսի սահմաններում, ինչը հիմնականում պայմանավորված է ոչ պարենային ապրանքների գների 5,7 տոկոսանոց և ծառայությունների ոլորտի գների 2,1 տոկոսանոց աճով, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2012թ.–ի հունվար–օգոստոս ամիսներին աճել է 10,8%–ով` կազմելով 431,2 մլրդ դրամ
Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի և ձկնորսության համախառն ծավալը 2012թ.-ի հունվար-օգոստոս ամիսներին կազմել է շուրջ 431,2 մլրդ դրամ՝ ընթացիկ գներով, հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից:ՀՀ նախագահն առողջապահության ոլորտում իրավիճակը բացարձակ խայտառակություն է որակել` խստորեն քննադատելով առողջապահության նախարարության անգործությունը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առողջապահության ոլորտում իրավիճակը բացարձակ խայտառակություն է որակել՝ խստորեն քննադատելով ոչ միայն ՀՀ առողջապահության նախարարության, այլ նաև զեկուցված խնդիրների համար պետական մի շարք այլ մարմինների պատասխանատուների անգործությունը։Ընդդիմադիր ՀԱԿ–ը 2013թ.–ի բյուջեի նախագծին գնահատական կտա քննարկումներից հետո. նախկին վարչապետ
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը 2013 թվականի պետբյուջեի նախագծին գնահատական կտա քննարկումներից հետո, շաբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի նախկին վարչապետ, Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Հրանտ Բագրատյանը։Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի կոնյակները Գրան պրի են ստացել KVINT-2012 մրցույթում
Հայաստանի, Ուկրաինայի, Ղրղըզստանի, Վրաստանի, Մոլդովայի և Մերձդնեստրի կոնյակների լավագույն նմուշները պարգևատրվել են Գրան պրի գավաթներով` Տիրասպոլում անցկացված KVINT-2012 կոնյակի միջազգային մրցույթում, ՌԻԱ Նովոստիին է հայտնել Տիրասպոլի գինու–կոնյակի գործարանի ղեկավարությունը։Հայ–իրանական սահմանում ՋԷԿ–ի կառուցման մեկնարկի ժամկետները կորոշվեն հոկտեմբերի վերջին
Հայաստանի և Իրանի սահմանում Մեղրիի ՋԷԿ–ի կառուցման մեկնարկի ժամկետները կսահմանվեն հոկտեմբերի վերջին, ասաց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը 2011 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկումների ընթացքում։ՀԿԵ ՓԲԸ հայտարարում է միջազգային գնանշման հարցում՝ Սանահինի մեխանիզացված ուղեմասի տեխնոլոգիական սարքավորումներով հագեցման համար
Պատվիրատուն՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որը գտնվում է 0005, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50 հասցեում, հայտարարում է միջազգային գնանշման հարցում Սանահինի մեխանիզացված ուղեմասի հագեցման համար տեխնոլոգիական սարքավորումների մատակարարման համար:ՀՀ կառավարությունն առաջին անգամ մոտ 300 մլն դրամ կհատկացնի արտահանման խթանմանը
2013 թվականի պետբյուջեի նախագծում կառավարությունն առաջին անգամ մոտ 300 մլն դրամի միջոցներ է նախատեսել արդյունաբերական հատվածում արտահանման խթանման ծրագրերի իրականացմանը, հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։USAID–ն Հայաստանին $14,6 մլն է հատկացրել տնտեսական աճի և սոցիալական ոլորտի բարեփոխումների աջակցման համար
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Հայաստանին 9,6 մլն դոլար է հատկացրել՝ տնտեսական աճի և 5 մլն դոլար` առողջապահության բնագավառի և սոցիալական ոլորտի բարեփոխումների աջակցման համար։Նորություններ 13921 - 13940 of 14623
First | Prev. | 695 696 697 698 699 | Next | Last