#ՀԱՅԱՍՏԱՆ
Լյուքսեմբուրգի ԱԳՆ ղեկավարը սեպտեմբերի 11-12-ը կայցելի Հայաստան
Լյուքսեմբուրգի արտգործնախարար, փոխվարչապետ Ժան Ասելբորնը` ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրավերով, սեպտեմբերի 11-12-ը պաշտոնական այցով կայցելի Հայաստան, հաղորդում է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:Ձերբակալվել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության Հյուպատոսական վարչության պետը. ԱԱԾ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, կաշառք ստանալու կասկածանքով, սույն թվականի սեպտեմբերի 9-ին ձերբակալվել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության Հյուպատոսական վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը, հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:Երևանի կոնյակի գործարանն այս տարի շուրջ 24 հազար տոննա խաղող կգնի
Այս տարի Երևանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) ձեռնարկության հետ համագործակցող գյուղացիներից 24 հազար տոննայից ոչ պակաս խաղող կգնի, ինչը 3 հազար տոննայով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, ուրբաթ լրագրողներին հայտնեց գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը:ՀՀ նախագահը կոչ է արել համաշխարհային հանրությանն` արձագանքել Բաքվի գործողություններին և իրերն իրենց անունով կոչել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է հրաժարվի դիվանագիտական կոռեկտությունից՝ Բաքվի գործողություններին գնահատական տալիս և իրերն իրենց անունով կոչի:Հայ փորձագետը բացառել է Սաֆարովին Բաքվին արտահանձնելուց հետո Ղարաբաղի գոտում լայնածավալ պատերազմի հավանականությունը
Հունգարական իշխանությունների կողմից Ադրբեջանին Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հետ կապված ղարաբաղյան հակամարտության գոտում լայնածավալ պատերազմի հավանականությունը բացառվում է, կարծում է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:ՀՀ ռուսական ռազմակայանի զինծառայողները «Մարշալ Բաղրամյան» հրաձգարան են ժամանել ԱԱՀՈՒ զորավարժություններին մասնակցելու համար
Հայաստանի տարածքում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ավելի քան հարյուր զինվորներ և սպաներ ժամանել են «Մարշալ Բաղրամյան» հրաձգարան` ՀԱՊԿ «Փոխգործակցություն 2012» արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժություններին մասնակցելու նպատակով, որոնք կանցկացվեն 2012 թվականի սեպտեմբերին հանրապետության տարածքում, հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։«Հայաստանն առանց աղբի» նախաձեռնությունը կանցկացվի «Let’s do it! World» համաշխարհային շարժման շրջանակներում
Մոտ 50 տարբեր կազմակերպություններ և կառույցներ, ինչպես նաև 10 դպրոցներ կմասնակցեն «Let’s do it! World» համաշխարհային շարժման «Հայաստանն առանց աղբի» նախաձեռնությանը, որը կանցկացվի սեպտեմբերի 15–ին ողջ հանրապետությունում, հայտնեց ակցիայի կազմակերպիչ, Հայաստանի երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի նախագահ Արսեն Գասպարյանը։Անկարան տարակուսանքի մեջ է «Սաֆարովի գործով» իր հասցեին ուղղված մեղադրանքների առնչությամբ
Անկարան տարակուսանքի մեջ է սփյուռքահայության կողմից 2004 թվականին Բուդապեշտում հայ սպային սպանած ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու հետ կապված` իր հասցեին ուղղված մեղադրանքների վերաբերյալ, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Սելջուկ Ունալը։«Սաֆարովի գործի» հետ կապված միջադեպը չպետք է ստվեր գցի Հայաստանի և ՆԱՏՕ–ի հարաբերությունների վրա. ՀՀ նախագահ
2004 թվականին Բուդապեշտում հայ սպային սպանած ադրբեջանցի զինծաառյող Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու հետ կապված միջադեպը չպետք է ստվեր գցի Հայաստանի և ՆԱՏՕ–ի հարաբերությունների վրա, ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը խախտումներ է հայտնաբերել կաթի և կաթնամթերքի շուկայում
Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը խախտումներ է հայտնաբերել կաթի և կաթնամթերքի շուկայում, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ տեղեկացրել է ծառայության ղեկավար Աբրամ Բախչագուլյանը:ՀՀ պետբյուջեի եկամուտները 2013թ.-ին նախատեսվում է հաստատել 1 տրլն դրամի, ծախսերը՝ 1,120 տրլն դրամի սահմաններում
Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 2013թ.-ին նախատեսվում է հաստատել 1 տրլն դրամի, ծասխերը՝ 1,120 տրլն դրամի, պակասուրդը՝ 120 մլրդ դրամի սահմաններում, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասել է ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:«ՀԿԵ» ՓԲԸ անվտանգության աշխատակիցները հանձնել են ֆիզիկական պատրաստվածության քննությունները
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ անվտանգության ծառայության աշխատակիցները սեպտեմբերի 5-ին հանձնել են ֆիզիկական պատրաստվածության նորմատիվները: Քննությունները հանձնել են ծառայության բոլոր աշխատակիցները, ինչպես Երևանում, այնպես էլ տարածքային ստորաբաժանումներում, գրում է ընկերության մամուլի ծառայությունը:Հայ–թուրքմենական ապրանքաշրջանառությունը յոթ ամսվա ընթացքում կազմել է 16.12 մլն դոլար
Հայաստանի և Թուրքմենստանի միջև 2012 թվականի յոթ ամիսների ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 16.12 մլն դոլար, հայտարարեց Թուրքմենստանի վարչապետ Սապարդուրդի Տոյլիևը հինգշաբթի Երևանում հայ–թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստի ընթացքում։ Նա միաժամանակ հայտնեց, որ արտահանումը կազմել է 13 մլն դոլար, իսկ ներկրումը` 2.9 մլն դոլար։Իրաքի խոշոր շուկան հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանի համար. էկոնոմիկայի նախարար
Իրաքը խոշոր երկիր է, հսկայական շուկա ունի և մեծ հետաքրքրություն է ներկայացնում առաջին հերթին հայ արտահանողների համար, Իրաքի փոխվարչապետ Ռաուշ Նուր Շաուեյսի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:Նորություններ 14061 - 14080 of 14623
First | Prev. | 702 703 704 705 706 | Next | Last