#ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանի և Ղազախստանի միջև ուղիղ ապրանքաշրջանառությունն առաջին կիսամյակում կազմել է շուրջ 3 մլն դոլար
Հայաստանի և Ղազախստանի միջև ուղիղ ապրանքաշրջանառությունն առաջին կիսամյակում կազմել է շուրջ 3 մլն դոլար, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը։«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ֆինանսավորել է Սիրիայից Հայաստան ժամանած երեխաների տրանսպորտային ծախսերը
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ֆինանսավորել է Սիրիայից Հայաստան ժամանած երեխաների տրանսպորտային ծախսերը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները բավարար ակտիվ չեն ՏԻՄ ընտրություններին. պատգամավոր
Ընդդիմադիր հայկական կուսակցությունները բավարար ակտիվ չեն տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին, ասաց խորհրդարանի պատգամավոր, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:ՀՀ–ում գյուղմթերքի արտադրության ծավալը յոթ ամիսներին ավելացել է 10.2 %–ով`մինչև 290.5 մլրդ դրամ
Հայաստանում 2012 թվականի յոթ ամիսներին արտադրված գյուղմթերքի ծավալը կազմել է մոտ 290.5 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ աճելով 10.2 տոկոսով, լրագրողներին հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։ՀԿԵ-ի կողմից ձևավորված ուսանողական ջոկատը վերադարձել է Սոչիի օլիմպիական օբյեկտների շինարարությունից
Հայաստանը ներկայացնող ուսանողական ջոկատի մասնակիցները օգոստոսի 22-ին վերադարձել են Սոչիից, որտեղ նրանք մասնակցում էին օլիմպիական օբյեկտների կառուցման աշխատանքներին: Ջոկատի կազմում ներկայացված էին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ուսանողները:Հայաստանի և Իսրայելի կառավարությունները մշակույթի և սպորտի ոլորտում համագործակցության մասին պայմանագիր կստորագրեն
Հայաստանի և Իսրայելի կառավարությունների միջև 2012-2014 թթ. մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության մասին պայմանագիր կստորագրվի, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:Հայաստանում առողջական խնդիրների պատճառով բանակից տարկետումը երկարաձգվել է մինչև հինգ տարի
Հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ընդունված որոշման համաձայն` առողջական խնդիրների պատճառով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետումը կերկարաձգվի երեքից մինչև հինգ տարի, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:Հայաստանի մրգի բերքը տարվա արդյունքում կարող է հասնել 305 հազար տոննայի. գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ակնկալում է, որ ընթացիկ տարվա արդյունքում մրգի բերքը կկազմի 300-305 հազար տոննա՝ 2011թ.-ի 229,4 հազար տոննայի դիմաց, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փոխնախարար Սամվել Գալստյանը:Հացահատիկային մշակաբույսերի նախորդ տարվա 440 հազ. տոննա ցուցանիշը 2012թ.–ին, հնարավոր է, կգերազանցվի. գյուղնախարարություն
Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունն ակնկալում է, որ հացահատիկային մշակաբույսերի` նախորդ տարվա 440 հազ. տոննա ցուցանիշը 2012 թվականին կգերազանցվի, հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց գերատեսչության ղեկավարի տեղակալ Սամվել Գալստյանը։ՀՀ ՔԿՀ երեք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից` իրենց պարտականությունները չկատարելու համար. Արդարադատության նախարարություն
Հայաստանի «Նուբարաշեն» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների երեք աշխատակիցներ նախօրեին ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով ազատվել են աշխատանքից, ասվում է Արդարադատության նախարարության կայքում։Սիրիահայերը կարող են Հայաստանում երթևեկել իրենց վարորդական իրավունքներով
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի որոշում է ընդունել սիրիահայերին Հայաստանում մեկ տարվա ընթացքում իրենց վարորդական իրավունքներով երթևեկելու հնարավորությունից օգտվելու վերաբերյալ, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։ՀՀ արտաքին ապրանքաշրջանառության ծավալը 2012թ.–ի հունվար–հուլիսին կազմել է 3 138.5 մլն դոլար` աճելով 8,1%–ով
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն ընթացիկ տարվա հունվար–հուլիսին, օպերատիվ վիճակագրական տվյալներով, կազմել է 3138.5 մլն դոլար կամ 1247.6 մլրդ դրամ` 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ աճելով 8.1 տոկոսով, հայտնեցին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունից։Հայաստանի 7.7% տնտեսական ակտիվությունը ապահովվել է արդյունաբերության և գյուատնտեսության հաշվին. ֆիննախ
Հայաստանի ընթացիկ տարվա հունվար–հուլիսին 7.7 տոկոսանոց տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ պայմանավորված է արդյունաբերության և գյուղատնտեսության ծավալների մեծացմամբ, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը։ՀՀ առողջապահության նախարարությունը հերքում է երկրի մարզերից մեկում թռչնի գրիպի դեմ պատվաստումներ իրականացնելու մասին խոսակցությունները
ՀՀ առողջապահության նախարարությունը հերքում է համացանցում հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի Լուսակերտ համայնքում թռչնի գրիպի դեմ կանխարգելիչ պատվաստումներ են իրականացվում, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:Նորություններ 14121 - 14140 of 14623
First | Prev. | 705 706 707 708 709 | Next | Last