#ՀԱՅԱՍՏԱՆ
ՀՀ նախագահի` Մոսկվա կատարած այցի ընթացքում գազի գնի վերաբերյալ որոշում չի ընդունվել
Գազի գնի վերաբերյալ որոշում չի ընդունվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Մոսկվա կատարած այցի ընթացքում, հինգշաբթի լրագրողներին հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը։Եվրոպական ներդրումային բանկը ՀՀ–ին 50 մլն դոլար կհատկացնի ավտոճանապարհների նորոգմանը
Եվրոպական ներդրումային բանկը ՀՀ–ին 50 մլն դոլար կհատկացնի ավտոճանապարհների նորոգման նպատակով, հայտնում է Տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը`ներկայացնելով Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի և ԵՆԲ–ի Արևելյան քաղաքականության և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ղեկավար Հենս Օլբերսի հանդիպման արդյունքները։Հայաստանը մտադիր է դեսպանություն բացել Ինդոնեզիայում. ԱԳՆ
Հայաստանը մտադիր է Ինդոնեզիայում դեսպանատուն բացել, օգոստոսի 8-15-ն ընկած ժամանակահատվածում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներ կատարած այցի շրջանակներում՝ ինդոնեզացի իր գործընկեր Մարտի Նատալեգավայի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:Մաքսային միության երկրները Հայաստանի հետ համագործակցության համար ընդհանուր հանձնաժողով կստեղծեն. Պուտին
Մաքսային միության երկրները (Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս) մտադիր են Հայաստանի հետ ընդհանուր հանձնաժողով ստեղծել քառակողմ համագործակցության համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից հետո։ՌԴ տրանսպորտի նախարարը կգլխավորի հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմը
ՌԴ տրանսպորտի նախարարության ղեկավար Մաքսիմ Սոկոլովը կգլխավորի հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմը, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների ընթացքում։Զբոսաշրջիկները Հայաստան են գալիս հիմնականում գերմանալեզու երկրներից. տուրօպերատորներ
Ամենից շատ Հայաստան են այցելում գերմանալեզու երկրների (Գերմանիա, Ավստրիա, Շվեյցարիա) զբոսաշրջիկներ, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության նախագահ Արմինե Ադամյանը։Հյուրանոցների պակասն ու ցածրորակ սպասարկումը խոչընդոտում են ՀՀ ներգնա զբոսաշրջությանը. Ներգնա տուրօպերատորների միություն
Հյուրանոցների պակասն ու ցածրորակ սպասարկումը խոչընդոտում են ՀՀ ներքին զբոսաշրջությանը, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության տնօրեն Ալեքսան Զաքյանը։Հայկական գինիները եվրոպական շուկա դուրս գալու հնարավորություն ունեն. իտալացի փորձագետ
Թեև հայկական գինիներն իտալական շուկայում մեծ ճանաչում չունեն, այնուամենայնիվ գինու եվրոպական շուկա դուրս գալու ներուժ ունեն, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց «Querciabella» հայտնի ընկերության PR մենեջեր Ստեֆանի Քուադրան (Stephanie Cuadra):«Արմավիա» ընկերությունը Սիրիայի ուղղությամբ չվերթեր կիրականացնի հայ երեխաներին Երևան տեղափոխելու համար
Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը կառավարության հետ համագործակցության արդյունքում չվերթեր կիրականացնի Սիրիայի ուղղությամբ, որպեսզի հայ երեխաներին տեղափոխի Երևան, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։Պուտինը չորեքշաբթի ՀՀ նախագահի հետ կքննարկի Անդրկովկասի անվտանգությունն ու երկկողմ հարաբերությունները
ՀՀ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ չորեքշաբթի կքննարկի Անդրկովկասի անվտանգությունն ու երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, հաղորդում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը:Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի շրջանակներում Եվրոպական ներդրումային բանկը 6,5 մլն եվրոյի չափով վարկ է հատկացրել
Եվրոպական ներդրումային բանկը (European Investment Bank - EIB) և ՀՀ ֆինանսների նախարարությունը համաձայնագիր են ստորագրել, համաձայն որի Բանկի կողմից 6,5 մլն եվրոյի չափով վարկ կհատկացվի Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի իրականացման համար։Նորություններ 14181 - 14200 of 14623
First | Prev. | 708 709 710 711 712 | Next | Last