#ՀԱՅԱՍՏԱՆ
Սիրիահայ գործարարներին աջակցելու խորհուրդ է ստեղծվել
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մ.Սարգսյանի հրամանով ստեղծվել է սիրիահայ գործարարներին կամ գործարարություն սկսողներին աջակցելու խորհուրդ, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը:Հայաստանը բացառում է Սիրիայում դիվանագիտական ներկայացուցչությունները փակելու հավանականությունը. ԱԳՆ
ՀՀ արտգործնախարարությունը բացառում է Սիրիայում հայկական դիվանագիտական ներկայացուցչությունները փակելու հավանականությունը, կառավարության նիստից հետո «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը։Արագածոտնի մարզպետի տեղակալը և տրանսպորտի փոխնախարարն ազատվել են աշխատանքից
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ իրենց դիմումների համաձայն, պաշտոնից ազատվել են Արագածոտնի մարզի մարզպետի տեղակալ Մանաֆաս Առաքելյանն ու տրանսպորտի և կապի փոխնախարար Ռուբեն Սիմոնյանը, հինգշաբթի հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:Սիրիահայերը կկարողանան մուտքի արտոնագրեր ստանալ հայկական սահմանին
Առաջիկա օրերին սիրիահայերը կկարողանան մուտքի արտոնագրեր ստանալ ոչ միայն հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում, այլ նաև անմիջապես հայկական սահմանին, չորեքշաբթի Երևանում Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը 2012թ.-ի առաջին կիսամյակում աճել է 5.1%-ով
2012 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 281034 զբոսաշրջիկ: Զբոսաշրջիկների թվի աճը 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 5.1 տոկոս, հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը` վկայաբերելով կատարած հետազոտությունների արդյունքներով ներկայացված հաշվետվությունների տվյալներն ու փորձագիտական գնահատականները:«Հայփոստ» ընկերությունը երկու բաժանմունք է վերաբացել Զվարթնոց և Վաղարշապատ համայնքներում
Օգոստոսի մեկին տեղի է ունեցել Արմավիրի մարզի Զվարթնոց (թիվ 1109) և Վաղարշապատ (թիվ 1101) համայնքների փոստային բաժանմունքների վերաբացման արարողությունը, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:Հայաստանը փոքր ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայի աննախադեպ աճ է գրանցել. փորձագետ
Վերջին տարիներին Հայաստանը փոքր հիդրոէլեկտրակայանների կողմից էլեկտրաէներգիայի արտադրման աննախադեպ աճ ունի, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիցենզավորման գործունեության մոնիտորինգի և ներդրումային ծրագրերի վարչության պետ Աբգար Բուդաղյանը:«Արմավիա» ընկերությունը Երևան-Հալեպ-Երևան լրացուցիչ չվերթը չի իրականացրել ուղևորների բացակայության պատճառով
«Արմավիա» ազգային ավիափոխադրողը չի իրականացրել օգոստոսի մեկին ծրագրված Երևան-Հալեպ-Երևան լրացուցիչ չվերթն ուղևորների բացակայության պատճառով, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:Հայաստանի չմշակվող հողերի իրական մակերեսը հասնում է 60-70%-ի. փորձագետ
Հայաստանի չմշակվող հողատարածքների իրական մակերեսը հասնում է 60-70 տոկոսի, թեև պաշտոնական տվյալներով, այդ ցուցանիշը կազմում է 37-40 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության ղեկավար Սարգիս Սեդրակյանը:Հայաստանում գործում է 204 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 130 փոքր հիդրոէլեկտրակայան
Ըստ 2012թ.-ի հուլիսի 1-ի տվյալների, Հայաստանում գործում է 130 փոքր հիդրոէլեկտրակայան՝ 204 ՄՎտ ընդհանուր հզորությամբ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիցենզավորված գործունեության մոնիթորինգի եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Աբգար Բուդաղյանը:Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի և ձկնորսության ընդհանուր ծավալը կիսամյակի ընթացքում աճել է 8%-ով՝ կազմելով 211,2 մլրդ դրամ
Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի և ձկնորսության համախառն ծավալը 2012թ.-ի հունվար-հունիս ամիսներին կազմել է շուրջ 211,2 մլրդ դրամ՝ ընթացիկ գներով, հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից:Հայկական ձկնային արտադրանքը լուրջ խնդիրների է բախվում ռուսական շուկա արտահանելիս. փորձագետ
Հայաստանում ձկնային արտադրանքը լուրջ խնդիրների է բախվում ռուսական շուկա արտահանելիս, երեքշաբթի լրագրողներին ասաց «Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արթուր Աթոյանը:Հայաստանը հունվար-մայիս ամիսներին ԱՊՀ երկրների շարքում առաջին տեղն է զբաղեցրել արդյունաբերական արտադրանքի 15%-անոց աճով
Հայաստանի արդյունաբերական արտադրանքի արտադրության աճը 2012թ.-ի հունվար-մայիս ամիսներին, 2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է 15 տոկոս մակարդակում, և, ըստ այդ ցուցանիշի, Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում առաջին տեղն է զբաղեցնում:Երևանի քաղաքապետը քաղաքային կայուն զարգացման ծրագրի իրագործման ընթացքն է քննարկել ԱԶԲ-ի ներկայացուցիչների հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երկուշաբթի քաղաքային կայուն զարգացման ծրագրի իրագործման ընթացքն է քննարկել ԱԶԲ-ի ներկայացուցիչների հետ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։Նորություններ 14221 - 14240 of 14623
First | Prev. | 710 711 712 713 714 | Next | Last