#ՀԱՅԱՍՏԱՆ
ԼՂՀ հարկային ծառայությունն ու ՀՀ պետեկամուտների կոմիտեն խորացնում են համագործակցությունը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանը և ՀՀ ԿԱ ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանը ստորագրել են 2009-2011թթ. եռամյա համագործակցության ծրագիրը: Այս տեղեկությունը հրապարակված է ԼՂՀ հարկային ծառայության կայքում։ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները 2011թ.-ին դժվարությունների են հանդիպել իրավական և հասարակական ոլորտներում. հետազոտություն
Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (Civil Society Organizations - CSO) 2011թ.-ին դժվարությունների են հանդիպել տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ իրավական և հասարակական ոլորտներում, ուրբաթ հայտնեց USAID կառավարման և ժողովրդավարության հարցերով պատասխանատու Նիկ Ստոքսը։«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ նախատեսում է ջերմոցային տնտեսության ոլորտում 80 մլն դոլարի չափով մի շարք նախագծեր իրականացնել
ՎՏԲ-Հայաստան Բանկը մի քանի նախագծեր է վերանայում Հայաստանում ջերմոցների կառուցման և ջերմոցային տնտեսության զարգացման ուղղությամբ, որոնք մոտ 80 մլն դոլար են գնահատվում, ասաց ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի ժ/պ Յուրի Գուսևը։«Էկոտոմատո» ջերմոցային ընկերության շինարարության ֆինանսավորման մեջ ՎՏԲ – Հայաստան Բանկի մասնաբաժինը կազմում է $4 մլն.
«Էկոտոմատո» ընկերության ջերմոցային տնտեսության շինարարության ֆինանսավորման մեջ ՎՏԲ – Հայաստան Բանկի մասնաբաժինը կազմում է 4 մլն դոլար, հինգշաբթի լրագրողներին ասաց «Էկոտոմատո» ՓԲԸ տնօրեն Արսեն Սանդոյանը։Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանումը դրա լուծման նախապայմանն է. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին և Ղարաբաղի շփման գծում հրադադարի ռեժիմի խիստ պահպանումը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նախապայմանն է, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը։Հայաստանում մեկնարկել է 77 հազար դոլարի հակակոռուպցիոն իրազեկման հայ-ամերիկյան ծրագիրը
Հուլիսի 12-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մեկնարկել է 77 հազար դոլար գումարի չափով հակակոռուպցիոն իրազեկման համատեղ ծրագիրը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից։Հայաստանը պետք է ժամանակին վերացնի ընտրություններից հետո ի հայտ եկած թերությունները. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը, ողջունելով մայիսի 6-ին Հայաստանում անցկացված խաղաղ ընտրությունները, կարևորեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության դիտորդների բացահայտած թերությունների վերացումը:«Սբերբանկ Կապիտալը» ձեռք է բերել Հայաստանում ոսկու արդյունահանման նախագիծ ունեցող ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը
Ռուսական «Սբերբանկ Կապիտալ» ԲԲԸ-ն («Սբերբանկ Ռոսիի» ՓԲԸ-ի դուստր ընկերություն) ձեռք է բերել Հայաստանի Կոտայքի մարզում Լուսաջուր ոսկու արդյունահանման նախագիծ ունեցող ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը, հայտնում է «Փարամաունթ Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը։«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է տարվա երկրորդ եռամսյակի հայկական բանկերի մամուլի վարկանիշը։
«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2012 թվականի երկրորդ եռամսյակի հայկական բանկերի մամուլի վարկանիշը, որի արդյունքներով առաջատար են դարձել 1. Ամերիաբանկը, 2. ԱԿԲԱ – ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, 3. HSBC Բանկ Հայաստանը, 4. ՎՏԲ-Հայաստան Բանկը, 5. Անելիք Բանկը։Երևանը ջանում է համոզել Մոսկվային հետաձգել գազի գնի բարձրացումն ու հերթական վարկը տալ. թերթ
Երևանը ջանում է համոզել Մոսկվային հետաձգել գազի գնի բարձրացումն ու հերթական վարկը տալ: Խոսքը 1 մլրդ դոլարի մասին է, գրում է «Նեզավիսիսմայա գազետա»-ն՝ վկայակոչելով հայկական կառավարությունում ունեցած սեփական աղբյուրին:Կուտակային կենսաթոշակային համակարգը կօգնի Հայաստանին խուսափել ճգնաժամից. USAID
Կուտակային կենսաթոշակային համակարգը հնարավորություն կընձեռի Հայաստանին խուսափել ճգնաժամային իրավիճակներից, հայտնել է USAID «Կենսաթոշակային համակարգի և աշխատանքի շուկայի բարեփոխումը» ծրագրի ղեկավար Ռոզա Կիապպեն։ԱՊՀ ազատ առևտրի գոտուն միանալու մասին համաձայնագիրը ՀՀ ԱԺ կուղարկեն աշնանը
ԱՊՀ ազատ առևտրի գոտուն միանալու մասին համաձայնագիրը ՀՀ ԱԺ կուղարկեն սեպտեմբերին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:«Հայաստանի նախագահը հաստատել է շահագրգռվածությունն ու ասել, որ խորհրդարանի նստաշրջանի սկզբում համաձայնագիրը կփոխանցվի վավերացման»,- ասաց նա:
Նորություններ 14321 - 14340 of 14623
First | Prev. | 715 716 717 718 719 | Next | Last