Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Հունիսի 23-25-ի հիմնական իրադարձությունների ծանուցում

22.06.2012, 17:11
Հունիսի 23-25-ի հիմնական իրադարձությունների ծանուցում
Հունիսի 23-25-ի հիմնական իրադարձությունների ծանուցում
Հունիսի 24 – 16:00-ին «Մարիոթ» հյուրանոցում ԱԶՍԾԲ-ը մի շարք համաձայնագրեր կստորագրի ագրոբիզնեսի վարկավորման ոլորտում

Հունիսի 25 – 10։00-ին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկում է «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» միջազգային գիտաժողովը։

Հունիսի 25 – 10:00. Երևանի պետական համալսարանի Մշակութային կենտրոնում (ԵՊՀ Կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ) կկայանա Սփյուռքի նախարարության ամառային դպրոցի բացումը։

Հունիսի 25 – 11:00-ին «Գոլդեն թյուլիփ» հյուրանոցի Պուչինի դահլիճում կանցկացվի «Samsung Electronics» և UCOM ընկերությունների ներկայացուցիչների մամուլի ասուլիսը, որի ընթացքում կխաղարկվեն Եվրո-2012-ի եզրափակչի տոմսեր Սամսունգ, Զիգզագ և Ֆայն խանութներից մայիսի 25-ից հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում հեռուստացույցներ գնած անձանց միջև։

Հունիսի 25 – 14:00-ին «Գրանդ Սպորտ» մարզահամալիրում (Արշակունյաց 61) Բրիտանական խորհուրդը կազմակերպում է «Գանձերի որոնում» սպորտային միջոցառումը, որին մասնակցելու են հանրապետության 5 դպրոցի 30 աշակերտ: Բացման խոսքով ելույթ կունենան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Երևանում Բրիտանական դեսպանատան փոխդեսպան Գարեթ Ուին-Օուենը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Հունիսի 25 – 14:00-ին Ֆրանսիական համալսարանում մեկնարկում է ֆրանսերեն լեզվի դասախոսների 10-րդ ամենամյա սեմինարը։ Կմասնակցեն Երևանի և Հայաստանի բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների, ԲՈւՀ-երի և այլ ուսումնական հաստատությունների մոտ 150 ուսուցիչներ և դասախոսներ:

Հունիսի 25 – 15:00-ին «Կոնգրես» հյուրանոցում կկայանա «Հայաստանում աղետների ռիսկերի կրճատում» ծրագրի պաշտոնական մեկնարկը, որն իրականացնում են Հայաստանի Կարմիր Խաչի միությունը, Oxfam-ը, UNICEF-ը, Save the Children-ը Հայաստանի ԱԻՆ, Կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի հետ համատեղ։
Հունիսի 25 – 15:00-ին Եվրահանձնաժողովի հայկական ներկայացուցչությունում կներկայացվի դատաիրավական ոլորտի օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը։ -0-