Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2025 թ. հունվարի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ամերիաբանկի բաժնետոմսերի վաճառքի գործարքն ավարտվել է

09.04.2024, 12:37
Ամերիաբանկն իր պաշտոնական կայքում տեղեկացրեց վաճառքի գործարքի ավարտի և բաժնետերերի կառուցվածքում փոփոխությունների մասին
Ամերիաբանկի բաժնետոմսերի վաճառքի գործարքն ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Ամերիաբանկն իր պաշտոնական կայքում տեղեկացրեց վաճառքի գործարքի ավարտի և բաժնետերերի կառուցվածքում փոփոխությունների մասին։

Ապրիլի 4–ի դրությամբ, բաժնետերերն են Bank of Georgia Group PLC–ին՝ 60%, JSC Bank of Georgia–ն՝ 30% և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)՝ 10%։

ՀՀ ԿԲ–ն մարտի 20–ի նիստում որոշում է ընդունել տալ նախնական համաձայնություն Bank of Georgia Group PLC–ի և JSC Bank of Georgia–ի կողմից «Ամերիաբանկ» ՓԲԸ–ի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար։

Այս տարվա փետրվարին հայտնի դարձավ, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ–ն և BOGG PLC–ին համաձայնություն են ձեռք բերել, որպեսզի Ամերիաբանկը դառնա Մեծ Բրիտանիայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբի անկախ լիիրավ անդամ։ Վրաստանի բանկը, որը Վրաստանի խոշորագույն առևտրային բանկերից է, գնանշվում է Լոնդոնի ֆոնդային բորսայում և սերտորեն ինտեգրված է արևմտյան ֆինանսական համակարգի հետ, ինչպես նաև վերը նշված ֆինանսական խմբի անդամ է։

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր:

Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am:

Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:–0–