Կոնվերս Բանկում ակցիաների արդյունքներ են ամփոփվել
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Կոնվերս Բանկում ամփոփել են VISA միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ երկու ակցիայի արդյունքները, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը:
Դրանցից առաջինի շրջանակում Վիզա քարտերով ամենաշատ Card to Card փոխանցումներ կատարած եւ ստացած 10-ական հաճախորդ ստացել է Երեւան պարկի 2-ական տոմս, իսկ երկրորդ ակցիայի արդյունքում՝ Բանկի խրախուսման ծրագրի շրջանակում պարգեւատրվել են Վիզա քարտերի վաճառք իրականացրած լավագույն աշխատակիցները:
Բանկում գոհունակություն են հայտնել երկու ակցիայի արդյունքներից եւ նշել. << Card to Card փոխանցումների խթանմանը միտված ակցիայի շրջանակում՝ միայն հուլիս ամսվա ընթացքում Card to Card փոխանցում է կատարել կամ ստացել մոտ 2000 Վիզա քարտապան, գործարքների թիվը գերազանցել է 5000-ը: Զգալիորեն աճել է նաեւ Վիզա քարտապանների թիվը: Ցուցանիշների էական աճը Բանկի առաջարկի նկատմամբ հաճախորդների վստահության եւ հետաքրքրության արդյունքն է>>:
Նշենք, որ օգոստոսի վերջին կավարտվի եւս մեկ ակցիա, որի արդյունքում որպես պարգեւ ոսկու ձուլակտորներ կստանան Վիզա վճարային քարտերով անկանխիկ գործարքներ կատարած ամենաակտիվ քարտապանները:
Մանրամասները՝ հետևյալ հղմամբ։