Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Ֆրանսիական գրականության շունչը Հայաստանում. Ֆրանկոֆեստ (ՎԻԴԵՈ)

14.10.2024, 15:43
Ակբա Լիզինգի գլխավոր հովանավորությամբ երկրորդ տարին անընդմեջ կայացավ  Francofest 2024-ը՝ ֆրանսերեն գրքերի փառատոնը՝ խրախուսելով ֆրանսիական գրքերի,   գրականության և մշակույթի տարածումը Հայաստանում․ ՎԻԴԵՈ
Ֆրանսիական գրականության շունչը Հայաստանում. Ֆրանկոֆեստ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ակբա Լիզինգի գլխավոր հովանավորությամբ երկրորդ տարին անընդմեջ կայացավ  Francofest 2024-ը՝ ֆրանսերեն գրքերի փառատոնը՝ խրախուսելով ֆրանսիական գրքերի,   գրականության և մշակույթի տարածումը Հայաստանում։ Մշակութային այս աննախադեպ միջոցառումը  կազմակերպել է Newmag ընկերությունը, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Newmag-ը ֆրանսիական գրքերի այս փառատոնին հայերենով է ներկայացրել է 5 նոր գիրք։

«Ակբա Լիզինգը խրախուսում է ընթերցանության տարածումը Հայաստանում և այս աջակցությունը նաև  գնահատանքն է   գրականությանը, արվեստին, հայ-ֆրանսիական մշակութային կապերին և  մեր  երկրների ժողովուրդների դարավոր բարեկամությանը: Շատ կարևոր է, որ  ֆինանսական կազմակերպությունները տնտեսության զարգացմանն ու բիզնեսների ֆինանսավորմանը նպաստելուց բացի, հովանավորեն նաև  նման  մշակութային  միջոցառումներ»,- նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրենի տեղակալ Սարգիս Սարգսյանը։

«Արդեն ավանդույթ է  դարձել, որ Ակբա  Լիզինգը նպաստում  է   ֆրանսիական գրականության հայկականացմանը և  դրա  տարածմանը: Շատ  ուրախ  ենք, որ Ակբա Լիզինգի հետ  ունենք  շատ  լավ  գործընկերային հարաբերություններ  և հուսով եմ,  որ այդ  գործակցությունը շարունակական կլինի»,- նշել է Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը։ 

Ի դեպ,  Francofest–ը վերջին 15  տարվա ամենանշանակալի գրական միջազգային   իրադարաձությունն է  բերում  Հայաստան: Ֆրանկոֆոն աշխարհի ամենահեղինակավոր Goncourt մրցանակը Հայաստանում հիմնում է իր մասնաճյուղը:

NewMag-ի կողմից մեծանուն հայ Շառլ Ազնավուրի գրքերի բոլոր հրատարակություններն իրականացվել են Ակբա ֆինանսական խմբի՝ Ակբա բանկ, Ակբա Լիզինգ և Ամունդի-Ակբա ընկերություններից որևէ մեկի աջակցությամբ։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։