Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2025 թ. հունվարի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանում վաճառքի է հանվել «Ռոստելեկոմը», պոտենցիալ գնորդը Սամվել Կարապետյանի ընկերությունն է

04.11.2021, 11:45
GNC-ALFA ՓԲԸ–ն, որը Հայաստանում ներկայացնում է «Ռոստելեկոմ» ապրանքանիշը, վաճառքի է հանել իր բաժնետոմսերի 100%–ը և դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` գործարքի իրականացման թույլտվություն ստանալու համար
Հայաստանում վաճառքի է հանվել «Ռոստելեկոմը», պոտենցիալ գնորդը Սամվել Կարապետյանի ընկերությունն է

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./ԱՌԿԱ/. GNC-ALFA ՓԲԸ–ն, որը Հայաստանում ներկայացնում է «Ռոստելեկոմ» ապրանքանիշը, վաճառքի է հանել իր բաժնետոմսերի 100%–ը և դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` գործարքի իրականացման թույլտվություն ստանալու համար։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանին։

«Հանձնաժողովը կքննարկի գործարքն իրավասու մարմինների հետ։ Այդ քննարկումների արդյունքում օրենքով սահմանված ժամկետներում որոշում կընդունվի գործարքի իրականացման համար։ Պոտենցիալ գնորդը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է, որը ուզում է ձեռք բերել բաժնետոմսերը Molitro Holdings Limited–ի միջոցով», – ասել է նա «Արմենպրեսին»։

GNC-ALFA ՓԲԸ–ն 2012թ.–ի դեկտեմբերից սկսել է Հայաստանում կապի ծառայությունների առաջխաղացում և վաճառք Rostelecom ապրանքանիշի ներքո։ Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է երկրի տարածքի 80%–ը և ունի ավելի քան 2,5 հազար կիլոմետր երկարություն։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատերը ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանն է։–0–