Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2025 թ. հունվարի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ozon-ը պատվերների տրամադրման կետեր է բացում Հայաստանում

23.08.2023, 17:15
Ozon Marketplace-ն ընդլայնում է իր ներկայությունը Հայաստանում և կներգրավի նոր լոգիստիկ գործընկերներ աջակցության հատուկ ծրագրի միջոցով
Ozon-ը պատվերների տրամադրման կետեր է բացում Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի./ԱՌԿԱ/. Ozon Marketplace-ն ընդլայնում է իր ներկայությունը Հայաստանում և կներգրավի նոր լոգիստիկ գործընկերներ աջակցության հատուկ ծրագրի միջոցով: Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դա նախատեսում է ֆիքսված վճարումներ գործընկեր ձեռնարկատերերին, ովքեր կբացեն պատվերների տրամադրման կետ։ Դա թույլ կտա ակտիվորեն զարգացնել ցանցը և այն ավելի մոտ ու հարմարավետ դարձնել հաճախորդների համար։

Տարածաշրջանի ձեռներեցները կկարողանան պատվերների տրամադրման կետեր բացել ֆրանշիզայի միջոցով: Ozon-ի ֆրանշիզան չի նախատեսում վճարումներ և ռոյալթիներ մարքեթփլեյսին, հակառակը՝ Ozon-ը գործընկերներին վճարում է ֆիքսված տոկոս շրջանառությունից, իսկ առաջնահերթ վայրերում երաշխավորում է ֆինանսական աջակցություն բացման պահից սկսած առաջին վեց ամիսների ընթացքում:

Ֆինանսական աջակցության չափը կախված է տարածաշրջանից, ինչը հաշվի է առնում ցանցի լայն աշխարհագրությունը և ծախսերի տարբեր արժեքը մեծ և խոշոր քաղաքներում պատվերների տրամադրման կետերի գործունեության համար։ Միաժամանակ բոլոր կետերը կստանան պարգևատրում՝ շրջանառության 4,7 տոկոսի տեսքով։

Ozon-ը նաև կպարզեցնի պատվերների տրամադրման կետերի տարածքների համար նախատեսված պահանջները և կդիտարկի հաճախորդին հարմար և մոտ տարածքների մեծ մասը: Ինչպես ցույց են տալիս Ozon-ի ուսումնասիրությունները, հենց այս պարամետրն է կարևոր գնորդների համար՝ պատվերների տրամադրման կետ ընտրելիս: Այս մոտեցումը նաև կընդլայնի ձեռնարկատերերի հնարավորությունները վայրեր ընտրելու հարցում: Միաժամանակ մարքեթփլեյսը դրսևորւմ է որակյալ մոտեցում. բոլոր կետերը բրենդավորված կլինեն ընկերության կորպորատիվ ոճով, կահավորված կլինեն հանդերձարաններով և կկարողանան սպասարկել բարձր տրաֆիկ ամանորյա վաճառքի սեզոնի ընթացքում:

«Մենք տեսնում ենք, որ հաճախորդները սիրում են պատվերները ստանալ պատվերների տրամադրման կետերից: Դրանք օգտագործվում են շուկայում 10 պատվերներից 8-ի համար: Բացի այդ, տեսնում ենք Հայաստանում ձեռնարկատերերի հետաքրքրությունը այս ոլորտի զարգացման նկատմամբ։ Ուստի որոշել ենք աննախադեպ ժամանակում երկրում գործարկել ծրագիր՝ պատվերների տրամադրման կետերի սեփականատեր-գործընկերներին աջակցելու համար»,- ասում է ԱՊՀ-ում Ozon-ի գործընկեր-լոգիստիկ ծրագրերի զարգացման տնօրեն Հարություն Գաբրելյանը:

Ozon-ը հայկական շուկա է մուտք գործել 2023 թվականի հուլիսին՝ բացելով ներկայացուցչություն և գործարկելով տեսակավորման կենտրոն։ Այս ամենը հնարավորություն է տվել գործարկել ապրանքների հոսք Հայաստանի վաճառողների և Ռուսաստանի գնորդների միջև, ինչպես նաև սկսել ապրանքների վաճառք երկրի ներքին շուկայում։

Ozon-ն առաջատար մարքեթփլեյս է և Ռուսաստանի խոշորագույն ինտերնետային ընկերություններից մեկը: Հարթակում ներկայացված է ավելի քան 196 միլիոն ապրանքատեսակ ավելի քան 20 կատեգորիաներում՝ գրքերից և հագուստից մինչև սննդամթերք և առողջության համար նախատեսված ապրանքներ: Ozon-ը ակտիվորեն զարգանում է որպես առցանց հարթակ. նրա տեսականու ավելի քան 90%-ն արդեն ձևավորվել է մարքեթփլեյսի գործընկերների կողմից: Ozon-ը զարգացնում է բիզնեսը և կառուցում է իր լոգիստիկ ենթակառուցվածքը Բելառուսում, Ղազախստանում, Ղրղըզստանում և Հայաստանում: -0-