Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2025 թ. հունվարի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Wildberries-ը Հայաստանում լոգիստիկ կենտրոն է բացել, այն տեղի գործարարներին հնարավորություն է տալիս ուղիղ վաճառք իրականացնել օնլայն հարթակում

16.05.2022, 11:19
Առաջին փուլով վաճառքի «Մարկետփլեյս» մոդելի աշխատանքը Հայաստանի գործարարների համար հասանելի է միայն երկրի ներսում
Wildberries-ը Հայաստանում լոգիստիկ կենտրոն է բացել, այն տեղի գործարարներին հնարավորություն է տալիս ուղիղ վաճառք իրականացնել օնլայն հարթակում

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./ԱՌԿԱ/. Wildberries-ը Հայաստանում լոգիստիկ կենտրոն է բացել, որը տեղի գործարարներին հնարավորություն է տալիս ուղիղ վաճառք իրականացնել օնլայն հարթակում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «Արմենպրես»–ին:

«Wildberries-ը Հայաստանում բացել է առաջին լոգիստիկ կենտրոնը: Դա թույլ է տվել օնլայն հարթակում գործարկել ապրանքների ուղիղ վաճառք տեղական բիզնեսի ներկայացուցիչների կողմից: Առաջին փուլով վաճառքի «Մարկետփլեյս» մոդելի աշխատանքը Հայաստանի գործարարների համար հասանելի է միայն երկրի ներսում, սակայն ապագայում աշխարհագրությունը կարող է ընդլայնվել դեպի այլ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստան»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Հայաստանի ձեռներեցների համար այժմ գործում է գրանցման պարզեցված կարգ seller.wildberries.ru կայքում։ Վաճառք սկսելու համար պետք է պարզապես կատարել կարճ գրանցում և տեղադրել տեղեկատվություն ապրանքների մասին։

Wildberries–ի մասին

Wildberries –ի խոշորագույն առցանց մանրածախ վաճառք իրականացնող ընկերությունն է Ռուսաստանը, որն աշխատում է շուկայում 2004թ.–ից։ Ընկերությունն իր գործունեությունը ծավալում է հետևյալ 6 երկրների շուկաներում` Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Լեհաստանի: Wildberries–ի շրջանառությունը 2020թ.–ին հասել է 437,2մլրդ ռուբլու (+96% տարեկան հաշվարկով)։

Wildberries–ի հարթակում ներկայացված է շուրջ 30 հազար ռուսական և արտասահմանյան ապրանքանիշերի ավելի քան 4մլն ապրանք` հագուստ, կոշիկներ, աքսեսուարներ, դիմահարդարման պարագաներ, մանկական իրեր, տեխնիկա և էլեկտրոնիկա, տան համար նախատեսված ապրանքներ, ոսկերչական զարդեր, սննդամթերք, գրքեր և այլն։–0–