Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2024 թ. դեկտեմբերի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Ամերիաբանկը երկարաձգում է «Սմարթ հաշիվ՝ սմարթ հեռախոս» գովազդային վիճակախաղի ժամկետը

03.12.2019, 15:33
Ամերիաբանկը երկարաձգում է «Սմարթ հաշիվ՝ սմարթ հեռախոս» գովազդային վիճակախաղի ժամկետը
Ամերիաբանկը երկարաձգում է «Սմարթ հաշիվ՝ սմարթ հեռախոս» գովազդային վիճակախաղի ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի, /ԱՌԿԱ/. Ամերիաբանկն ուրախությամբ տեղեկացնում է «Սմարթ հաշիվ՝ սմարթ հեռախոս» գովազդային արշավի ժամկետի երկարաձգման մասին: Արշավի շրջանակում այն հաճախորդներն, ովքեր մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ կբացեն «Սմարթ» հաշիվ Ամերիաբանկում և կմասնակցեն գովազդային վիճակախաղին, կստանան հնարավորություն շահելու IPhone X սմարթֆոն: Նշված ժամանակահատվածում «Սմարթ» հաշիվ բացած բոլոր հաճախորդներին մինչև դեկտեմբերի 16-ը SMS հաղորդագրությամբ կուղարկվի հերթական համար, և ս.թ. դեկտեմբերի 17-ին կայանալիք վիճակահանության արդյունքում կընտրվի երջանիկ հաղթողը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Հաղթող մասնակցի հերթական համարը կհրապարակվի Բանկի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում, հաղթող հաճախորդի հետ կապ կհաստատվի Բանկում գրանցված հեռախոսահամարով և/կամ էլ. փոստով:

Հիշեցնենք, որ գովազդային արշավի շրջանակում հաշիվ բացած բոլոր հաճախորդները կստանան MasterCard Gold վճարային քարտ՝ անվճար սպասարկմամբ:

Գովազդային վիճակախաղի ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2019թ. 9 ամսվա արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: