Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2025 թ. հունվարի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
-7

Բացվեց Յունիբանկի նոր՝ «Դալմա» մասնաճյուղը

18.12.2024, 16:15
Մասնաճյուղն աշխատելու է շաբաթական 7 օր՝ ժամը 12:30-ից մինչև 20:30-ն
Բացվեց Յունիբանկի նոր՝ «Դալմա» մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Դալմա Գարդեն Մոլում բացվեց Յունիբանկի «Դալմա» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները՝  հարմարավետ, արագ և ժամանակակից պահանջներին համապատասխան սպասարկում ապահովելու համար, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Մասնաճյուղն աշխատելու է շաբաթական 7 օր՝ ժամը 12:30-ից մինչև 20:30-ն: Հատուկ աշխատանքային գրաֆիկը հնարավորություն է կտա հաճախորդներին այցելել մասնաճյուղ և օգտվել որակյալ բանկային ծառայություններից իրենց համար առավել հարմար ժամերին:

Մասնաճյուղը  ֆիզիկական ու իրավաբանական անձանց տրամադրելու է բանկային բոլոր ծառայությունները՝  ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, դրամական փոխանցումներ, քարտերի տրամադրում և սպասարկում, հաշվարկա-դրամարկղային սպասարկում, ներդրումների իրականացում բաժնետոմսերում և պարտատոմսերում և այլն: Սպասարկման սրահում առկա է նաև վճարային տերմինալ՝ ինքնասպասարկման համար:

Յունիբանկի «Դալմա» մասնաճյուղի հասցեն է ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 3 (Դալմա Գարդեն Մոլ առևտրի կենտրոն), 1-ին հարկ, 6-րդ տարածք: