Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2025 թ. հունվարի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
-7

Չեղյալ են հայտարարվել Բելգորոդից դեպի Երևան, Պրահա և Մյունխեն չվերթերը

11.03.2014, 19:12
«Մոսկովիա» ավիաընկերությունը հրաժարվել է վերականգնել Բելգորոդից դեպի Երևան, Պրահա և Մյունխեն իրականացվող կանոնավոր չվերթերը, որոնք ավելի վաղ հետաձգվել էին, չեղյալ է հայտարարվել նաև դեպի Մոսկվա լրացուցիչ չվերթը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Բելգորոդի օդանավակայանին։
Չեղյալ են հայտարարվել Բելգորոդից դեպի Երևան, Պրահա և Մյունխեն չվերթերը
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. «Մոսկովիա» ավիաընկերությունը հրաժարվել է վերականգնել Բելգորոդից դեպի Երևան, Պրահա և Մյունխեն իրականացվող կանոնավոր չվերթերը, որոնք ավելի վաղ հետաձգվել էին, չեղյալ է հայտարարվել նաև դեպի Մոսկվա լրացուցիչ չվերթը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Բելգորոդի օդանավակայանին։

2013 թ.–ի վերջին «Մոսկովիա» ավիաընկերությունը հայտարարել էր Բելգորոդի օդանավակայանից մի շարք կանոնավոր չվերթերի բացման մասին, որոնց թվում էին նաև դեպի Երևան, Պրահա, Մյունխեն չվերթերն ու դեպի Մոսկվա լրացուցիչ չվերթը։ Սակայն որոշ ուղղություններով խնդիրներ են ծագել։ Այսպես, անհրաժեշտ է եղել տեղափոխել դեպի Մյունխեն նախատեսված չվերթի գործարկումը` Գերմանիայի իշխանությունների հետ ապահովագրական փաստաթղթերի համաձայնեցման պատճառով։ Դեպի եվրոպական երկրներ իրականացվող առաջին չվերթերն արդեն կատարվել են, սակայն ցածր պահանջարկի պատճառով կանոնավոր ավիահաղորդակցությունը դադարեցվել էր մինչև գարուն։

«Երկուշաբթի «Մոսկովիա» ավիաընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ չեղյալ է հայտարարում դեպի Մոսկվա, Երևան, Պրահա և Մյունխեն նախատեսված չվերթերը։ Համապատասխան բովանդակությամբ հեռագիրը ստացվել է Բելգորոդ միջազգային օդանավակայանի ղեկավարության հասցեին», – նշվում է օդանավակայանի հաղորդագրության մեջ։–0–