Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2024 թ. դեկտեմբերի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Կայացել է ՎՏԲ-Հայաստան բանկի առաջին Սպարտակիադան

27.06.2018, 11:38
Հունիսի 23-ին «Պարկ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցային համալիրի տարածքում տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան բանկի առաջին Սպարտակիադան:
Կայացել է ՎՏԲ-Հայաստան բանկի  առաջին Սպարտակիադան

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 23-ին «Պարկ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցային համալիրի տարածքում տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան բանկի առաջին Սպարտակիադան: Սպարտակիադային մասնակցեցին բանկի գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի ավելի քան 500 աշխատակիցներ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Մրցումները անցնում էին 8 մարզաձևերում. ֆուտբոլ, վոլեյբոլ, պարանի ձգում, վազք, սեղանի թենիս, բազկամարտ, դարթս, արագ շախմատ:

Սպարտակիադայի բացման հանդիսավոր արարողությանը իր ողջույնի խոսքով հյուրերին և մասնակիցներին դիմեց ՎՏԲ-Հայաստան բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը՝ շեշտելով սպորտային միջոցառումների կարևորությունը թիմում:

«Բանկի Սպարտակիադան, որի հիմնական նպատակը առողջ և ակտիվ կենսակերպի ամրապնդմանը և թիմային ոգուն աջակցությունն է, անցավ համառ պայքարում, իսկ թիմերը ցույց տվեցին համախմբվածություն և ֆիզիկական պատրաստվածության գերազանց մակարդակ», – նշվում է տարածած հաղորդագրությունում։

Մրցումների ավարտից հետո տեղի ունեցավ Սպարտակիադայի հանդիսավոր փակման և հաղթողների պարգևատրման արարողությունը: Թմբկահարների և հրավառության ուղեկցությամբ մրցանակակիրներին հանձնվեցին գավաթներ և պատվոգրեր: Ինչպես հայտնում է մամուլի ծառայությունը, ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջին Սպարտակիադայի հաղթողներ դարձան.

1.       Արագ շախմատ՝ Մարտիկ Հակոբյան,

2.       Բազկամարտ. կանայք՝ Արմինե Աբրահամյան, տղամարդիկ՝ 80 կգ-ից ցածր քաշային կարգում՝ Վիգեն Մեհրաբյան, 80 կգ–ից բարձր քաշային կարգում՝ Սարգիս Առաքելյան,

3.       Սեղանի թենիս՝ Միքայել Զարգարյան,

4.       Դարթս՝ Զարուհի Հարությունովա,

5.       Վազք. կանանց մրցավազք՝ Արևիկ Խաչատրյան, տղամարդկանց մրցավազք՝ Սարգիս Սամսոնյան,

6. Պարանի ձգում՝ Ֆելիքս Թումանյան, Գրիգոր Այվազյանը, Արմինե Աբրահամյան, Լուսինե Ստեփանյանը, Գարեգին Համբարձումյան

7.    Վոլեյբոլ՝ Մարտունի Վարդապետյան, Վահե Ադյան, Վաչագան Առաքելյան, Մերի Հովհաննիսյան, Սուսաննա Պետրոսյան, Սվետլանա Պետրոսյան, Ավագ Ասատրյան և Արման Սիրունյան,

8. Ֆուտբոլ՝ Հենրի Վարդանյան, Լևոն Նիկոլյան, Ռուդիկ Գալստյան, Հրաչյա Գրիգորյան, Սարգիս Առաքելյան, Տարոն Գալստյան, Վահե Պապիկյան և Ռաֆայել Հովհաննիսյան:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է հաղթողներին և մրցանակակիրներին և մաղթում հետագա հաղթանակներ Սպարտակիադայի բոլոր մասնակիցներին», – հայտնում են բանկից:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-