ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Երևանում բացվել է «Մեծ Հաղթանակ` նվաճված միասնությամբ» թանգարանային ցուցադրությունը
06.05.2015,
20:02
ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Տուրիզմի հայկական ինստիտուտում չորեքշաբթի բացվել է 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված «Մեծ Հաղթանակ` նվաճված միասնությամբ» թանգարանային ցուցադրությունը:
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/ ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Տուրիզմի հայկական ինստիտուտում չորեքշաբթի բացվել է 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված «Մեծ Հաղթանակ` նվաճված միասնությամբ» թանգարանային ցուցադրությունը:
Էքսպոզիցիային ներկայացված են ՀՀ պաշտպանության նախարարության «Մայր–Հայաստան» ռազմական թանգարանի, 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի կենտրոնական թանգարանի (Մոսկվա), «Ստալինգրադի հերոսամարտ» պատմամշակութային արգելոց–թանգարանի (Վոլգոգրադ), Բելառուսի Հայրենական մեծ պատերազմի պետական թանգարանի (Մինսկ), ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան տրամադրած նյութերը, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների անձնական արխիվային փաստաթղթեր:
Առանձին ներկայացված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեությունը, որի վերաբերյալ նյութերը տրամադրել է Հայաստանում ՀԱՊԿ ինստիտուտը:
Ցուցադրության բացմանը ներկա են եղել ՀՀ Ազգային ժողովի, էկոնոմիկայի, պաշտպանության, արտաքին գործերի, կրթության և գիտության նախարարությունների, բանկային ոլորտի ներկայացուցիչներ, ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ-ում Ղազախստանի, Բելառուսի դեսպանատան ներկայացուցիչները և այլք:
Ցուցադրությունը ներկայացված կլինի ոչ միայն Երեւանում, այլև Գյումրիում, Վանաձորում, Արտաշատում ու Էջմիածնում:
«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-