Հայաստանից ապրանքների վաճառքը Wildberries-ում 2023թ.–ի առաջին կիսամյակում կազմել է 672,6մլն ռուբլի
07.07.2023,
14:23
Հայաստանից Wildberries–ում գնորդների թիվը կազմում է 415 հազ.՝ 3-րդ տեղ բոլոր երկրների շարքում
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանից ապրանքների վաճառքը Wildberries-ում 2023թ.–ի առաջին կիսամյակում կազմել է 672,6մլն ռուբլի ։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Wildberries–ից։
Միաժամանակ պատասխանելով գործակալության հարցին` Wildberries–ից նշել են, որ Հայաստանից ապրանքների վաճառք Wildberries-ում 2022թ.–ին կազմել է 1,1մլրդ ռուբլի (+72%)։
Ընկերության վիճակագրության համաձայն, թոփ ամենահայտնի տեղական արտադրանքներն են սնունդը, կոշիկ,ը հագուստը, ներքնազգեստը և հագուստը նորածինների համար: Հայաստանում կա 1 878 գրանցված վաճառող (+42%` 2023թ․-ի սկզբի համեմատ)։ Հայաստանից Wildberries–ում գնորդների թիվը կազմում է 415 հազ.՝ 3-րդ տեղ բոլոր երկրների շարքում։
Հայաստանում Wildberries հարթակը գործում է 2018 թվականից, իսկ գործընկերների համար պատվերների տրամադրման կետերն արդեն բացվել են 2021թ․-ին, ուղիղ վաճառքները սկսվել են 2022թ․-ի վերջին՝ երկրում առաջին բաշխիչ կենտրոնի բացմամբ (2500 մ2 մակերեսով)։
2023թ.-ին երկրում առաջին անգամ հասանելի դարձավ առաքումների ընդունումը Wildberries-ի պատվերների տրամադրման կետերում, ինչը թույլ տվեց տեղական բիզնեսներին նվազեցնել իրենց լոգիստիկ ծախսերը և արագացնել պատվերների առաքումը հաճախորդներին:
2023թ․-ի առաջին կիսամյակի վերջում Հայաստանից գնորդների համար բացվել են Wildberries-ի 271 պատվերների տրամադրման կետ (66-ը՝ սեփական, 206-ը՝ բացվել է երկրի փոքր բիզնեսների հետ համագործակցությամբ):–0–