Alitalia ավիաընկերությունը դեկտեմբերի 11-ին կիրականացնի Հռոմ-Երևան առաջին չվերթը
09.11.2012,
16:11
Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկը` Alitalia–ն, դեկտեմբերի 11-ին կիրականացնի Հռոմ-Երևան առաջին չվերթը, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց «Արմենիա. միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն:
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկը` Alitalia–ն, դեկտեմբերի 11-ին կիրականացնի Հռոմ-Երևան առաջին չվերթը, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց «Արմենիա. միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն:
«Հռոմ-Երևան-Հռոմ չվերթերը կիրականացվեն շաբաթը երկու անգամ՝ A320 օդանավերով, Հռոմի Ֆյումիչինո օդանավակայանից»,- նշեց նա:
Alitalia ավիաընկերության` Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի և Հայաստանի գլխավոր մենեջեր Ջովանի Սիմոնինին իր հերթին ասաց, որ չվերթի տևողությունը կկազմի մոտ չորս ժամ:
Նա նշեց նաև, որ տոմսերի գները կհաստատվեն չվերթերի ծանրաբեռնվածությունից կախված:
Ըստ գլխավոր մենեջերի, ավիաընկերությունը վերջին չորս տարիների ընթացքում լիովին նորացրել է ինքնաթիռների պարկը, ձեռք է բերել 75 նոր օդանավ և առաջիկայում մտադիր է իր պարկը համալրել ևս 25 ինքնաթիռով: Նա նշեց նաև, որ ավիաընկերության ինքնաթիռի միջին տարիքը 6,5 տարի է կազմում:
Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին ընդգծեց չվերթի կարևորությունը հայ-իտալական հարաբերությունների հետագա զարգացման համար:
«Ուղիղ չվերթն ավելի կամրապնդի մեր երկրների միջև ավանդական հարաբերությունները, ինչպես նաև նոր հնարավորություններ կբացի Հայաստանի համար»,- ասաց նա:
Այդ կապակցությամբ դեսպանը նշեց, որ չվերթերի իրականացումը թույլ կտա Հայաստանի բնակիչներին ճանապարհորդել նաև այլ ուղղություններով, որոնցով ավիաընկերություն չվերթեր կիրականացնի, և այդպիսով ավելի սերտ կապ կպահի ողջ աշխարհում սփռված հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ:
Alitalia ընկերությունն այսօրվա դրությամբ Իտալիայի ավիաընկերությունների առաջատարն է և Եվրոպայի ընկերությունների հնգյակում է` առաջատար դիրքեր զբաղեցնելով ուղևորափոխադրումների և քանակ-որակ ցուցանիշներով։ Ընկերությունը թռիչքներ է իրականացնում աշխարհի բոլոր մայրցամաքներ:
Ընկերությունն ամեն շաբաթ իրականացնում է 4200 չվերթ` 78 ուղղությամբ, որոնցից 56–ը` միջազգային: -0-