Արժանապատիվ աշխատանքի գնահատման մեթոդաբանությունը կնպաստի Հայաստանում աշխատանքի պայմանների բարելավմանը
07.05.2013,
20:08
Երեքշաբթի Երևանում ներկայացված «Արժանապատիվ աշխատանքի ազգային ուրվագիծը» կծառայի Հայաստանում աշխատանքի պայմանների բարելավմանը, ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի Երևանում ներկայացված «Արժանապատիվ աշխատանքի ազգային ուրվագիծը» կծառայի Հայաստանում աշխատանքի պայմանների բարելավմանը, ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը։
Փաստաթուղթը մշակվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, ՀՀ գործատուների հանրապետական միության և Ազգային վիճակագրական ծառայության համագործակցությամբ։
«Արժանապատիվ աշխատանքի ազգային ուրվագիծը» ներառում է բոլոր վիճակագրական և իրավական ցուցանիշները, որոնք վերաբերում են Հայաստանում արժանապատիվ աշխատանքի գնահատականին։ Փաստաթուղթն ուղղված է արժանապատիվ աշխատանքի ապահովման գնահատականի առաջխաղացմանն աջակցությանը և ներկայացնում է տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության և ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն։
«Տվյալ փաստաթուղթն արժանացել է մեր արտասահմանցի գործընկերների բարձր գնահատականին։ Այն կօգտագործվի որպես մշտական դիտարկման և Հայաստանի աշխատանքի ոլորտի իրավիճակի բարելավման գործիք»,– ժողովածուի շնորհանդեսի ժամանակ ասաց Ավետիսյանը։
Նա ընդգծեց, որ փաստաթուղթը վերջնական արդյունքում կծառայի Հայաստանում արժանապատիվ աշխատանքի պայմաններն ապահովելուն ուղղված ծրագրերի իրականացմանը։
Աշխատանքի հարցերով փորձագետ Ռազմիկ Մարտիրոսյանը, ով մասնակցել է մեթոդաբանության մշակմանը, նշեց, որ Հայաստանում այդ ոլորտի հիմնական խնդիրներից են գործազրկությունը, ցածր աշխատավարձը և Աշխատանքային օրենսգրքի նորմերին չհետևելը։
«Այսօր Հայաստանում սովորաբար խախտվում են աշխատաժամերի մասին դրույթները, շահագործումը նորմա է դարձել, ինչն անթույլատրելի է։ Տվյալ աշխատանքն ուղղված է Հայաստանում արժանապատիվ աշխատանքի չափանիշների և ցուցանիշների ուրվագծմանը»,– ասաց Մարտիրոսյանը` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։
Ըստ նրա` Ազգային ուրվագծում մատնանշված են հետագա գործողությունները ծրագրելու համար հիմնական ուղղությունները` հաշվի առնելով արժանապատիվ աշխատանքի ոլորտի առկա խնդիրներն ու պահանջները։
Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Նիկոլայ Ռոգովսկին իր հերթին ընդգծեց մշակված մեթոդաբանության դերը որպես Հայաստանում արժանապատիվ աշխատանքի առաջընթացի գնահատականի և դիտարկման միջոց։ –0–