Рейтинг@Mail.ru
USD
398.64
EUR
411.2
RUB
3.9189
GEL
140.37
2025 թ. հունվարի 21, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

Երիտասարդության աշխատանքի տեղավորման դասընթացներ կանցկացվեն աշնանը մարզերում

15.03.2013, 16:28
«Աշխատանքի տոնավաճառ. երիտասարդական հմտությունների զարգացում» նախագիծը, որը նախաձեռնել է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը, կիրականացվի աշնանը մի քանի մարզերում, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական ծրագրերի իրականացման կենտրոնի» ղեկավար Դավիթ Հայրապետյանը։

Երիտասարդության աշխատանքի տեղավորման դասընթացներ կանցկացվեն աշնանը մարզերում
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /ԱՌԿԱ/. «Աշխատանքի տոնավաճառ. երիտասարդական հմտությունների զարգացում» նախագիծը, որը նախաձեռնել է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը, կիրականացվի աշնանը մի քանի մարզերում, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական ծրագրերի իրականացման կենտրոնի» ղեկավար Դավիթ Հայրապետյանը։

«Ծրագրի նպատակն է զարգացնել երիտասարդության հմտությունները` մասնավորապես մարզերում։ Մենք արդեն անցկացրել ենք նմանատիպ դասընթաց - միջոցառումներ Հայաստանի մի քանի մարզերում։ Այսպես, 2012թ.–ին Տավուշի և Լոռու մարզերում անցկացվեցին նման դասընթացներ, որոնց մասնակցեց շուրջ 80 երիտասարդ»,– ասաց Հայրապետյանը։

Ըստ նրա` ընթացիկ տարում նախարարությունը մտադիր է ընդլայնել տվյալ նախագիծը, հրավիրել փորձագետների տարբեր երկրներից, ովքեր կսովորեցնեն երիտասարդ աշակերտներին գործատուների հետ շփման հմտությունների զարգացնելու և աշխատանքի տեղավորման ծրագրերը։

«Ի սկզբանե մարզերում միայն աշխատանքի տոնավաճառ է անցկացվել, սակայն 2012թ.–ին տոնավաճառին գումարվեցին դասընթացները։ Այժմ մենք մտադիր ենք տվյալ միջոցառումներից բացի նաև կլոր սեղան անցկացնել ԱՊՀ երկրների փորձագետների մասնակցությամբ»,– ավելացրեց նախարարության ներկայացուցիչը։

Հայրապետյանը նշեց, որ հիմնականում ծրագիրն ուղղված է մարզային երիտասարդությանն աջակցմանը։

«Իհարկե, մայրաքաղաքում նույնպես խնդիրներ կան երիտասարդության աշխատանքի տեղավորման հետ կապված, սակայն մարզերում այդ ծրագիրն առավել արդիական է»,– կարծում է նա։

Ըստ Հայրապետյանի` բացառված չէ Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության հետ փոխգործակցությունը տվյալ նախաձեռնության շրջանակներում։

Միաժամանակ նա ընդգծեց, որ դեռ չեն ընտրվել այն մարզերը, որտեղ անցկացվելու են ծրագրերը։ –0–