ՀՀ կառավարությունը կներդնի «էլեկտրոնային գիլյոտինի» համակարգը
19.03.2013,
17:45
ՀՀ կառավարությունը հանրապետությունում կներդնի օրենսդրական ակտերի և բիզնես գործընթացների ամբողջական շտեմարան «Էլեկտրոնային գիլյոտին» համակարգը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հանրապետությունում կներդնի օրենսդրական ակտերի և բիզնես գործընթացների ամբողջական շտեմարան «Էլեկտրոնային գիլյոտին» համակարգը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
Համակարգը ներդնելու մասին որոշումն ընդունվել է երեքշաբթի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստի ժամանակ։
«Այն նախ օրենսդրական ակտերի էլեկտրոնային հարուստ բազա կլինի, երկրորդ՝ մեծապես կնպաստի պետության հետ բիզնեսի և քաղաքացիների փոխհարաբերությունների թափանցիկությանը»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, հաշվի առնելով կարգավորիչ գիլյոտին արագ բարեփոխումների գործիքի հեղինակ, Հայաստանում իրականացվող կարգավորիչ գիլյոտին ծրագրի գլխավոր խորհրդատու Սքոթ Յակոբսի կողմից Բարեփոխումների խորհրդի նախորդ նիստին ներկայացված առաջարկությունները՝ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը վերջինիս հետ քննարկել և մշակել է ՀՀ-ում կարգավորիչ գիլյոտինի անցումային ծրագիրն ու իրավական ակտերի գույքագրման ստուգաթերթը, որոնք հաստատվել են խորհրդի կողմից:
Ներկայացվել է նաև իրավական ակտերի վերանայման ստուգաթերթը, որը ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ քննարկումներից հետո կներկայացվի խորհրդի հաստատմանը:
Ստուգաթերթերի կիրառմամբ այսուհետ յուրաքանչյուր ոլորտում գիլյոտինի իրականացման ընթացքում տվյալ ոլորտը կարգավորող պետական մարմիններն ու բիզնեսի ներկայացուցիչներն առավել մեծ ներդրում կունենան իրավական ակտերի գույքագրման և վերանայման գործընթացում, այնուհետ՝ բոլոր կողմերի առաջարկությունների հիման վրա Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը կձևավորի բարեփոխումների փաթեթը:
ՀՀ կառավարությունը 2011թ. սեպտեմբերի 1-ի հաստատել է Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների և տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման ուղղությամբ միջոցառումները համակարգող խորհրդի ստեղծման օրինագիծը։
Տվյալ որոշումն ուղղված է տնտեսական մրցակցությունը որակապես նոր մակարդակ բարձրացնելուն` հաշվի առնելով սոցիալ–տնտեսական մարտահրավերների հակադրությունները, ինչպես նաև թելադրված է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը։
Բացի այդ, ձևավորվել է Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը, որը պետք է պատասխանատվություն կրի տվյալ գործընթացի իրականացման համար։ Պայմանականորեն տվյալ գործընթացը ստացել է «գիլյոտինի համակարգ» անվանումը։
Այդ նորարարությունները կարող են նվազագույնը 30 տոկոսով կրճատել բյուրոկրատական քաշքշուկները։
«Կարգավորող գիլյոտինին» արագ բարեփոխումների գործիքը նախաձեռնվել է ՀՀ կառավարության և հավանություն ստացել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից։ –0–