Рейтинг@Mail.ru
USD
398.64
EUR
411.2
RUB
3.9189
GEL
140.37
2025 թ. հունվարի 21, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

Հայաստանում մեկնարկել է Մեղրու` 130 ՄՎտ հզորությամբ ՀԷԿ-ի շինարարությունը

08.11.2012, 16:26
Սահմանամերձ Արաքս գետի մոտ 130 ՄՎտ հզորությամբ և 323 մլն դոլար արժողությամբ Մեղրիի ՀԷԿ-ի հիմքի կառուցման արարողությունն է տեղի ունեցել հինգշաբթի:

Հայաստանում մեկնարկել է Մեղրու` 130 ՄՎտ հզորությամբ ՀԷԿ-ի շինարարությունը
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Սահմանամերձ Արաքս գետի մոտ 130 ՄՎտ հզորությամբ և 323 մլն դոլար արժողությամբ Մեղրիի ՀԷԿ-ի հիմքի կառուցման արարողությունն է տեղի ունեցել հինգշաբթի:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն:

«Տվյալ ծրագիրն իրականացվում է 2007թ.-ի մարտի 19-ին Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև ստորագրված Մեղրիում և Կարաչիլարում էլեկտրակայանի զինման և շահագործման համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում»,- ասաց Մովսիսյանը:

Համաձայնագրի շրջանակներում սահմանամերձ Արաքս գետի մոտ երկու հիդրոկայանների կառուցում է նախատեսվում՝ հայկական կողմից ՀԷԿ-ը կտեղակայվի Մեղրի քաղաքում, իսկ իրանական կողմից՝ Կարաչիլարում: Մեղրիում և Կարաչիլարում ՀԷԿ-ի կառուցումը կիրականացվի զուգահեռ, ինչը թույլ կտա 10-15 տոկոսով օպտիմալացնել ծախսերը:

Ըստ նախարարի՝ տվյալ նախագծի իրականացումը լրացուցիչ հնարավորություններ կապահովի տարածաշրջանների տնտեսական զարգացման համար և լրացուցիչ ազդակ կհաղորդի երկկողմ տնտեսական ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացմանը:

Մովսիսյանի համաձայն` ՀԷԿ-ի հաշվարկային հզորությունը կկազմի շուրջ 130 ՄՎտ, իսկ արտադրած էլեկտրաէներգիայի ծավալը՝ տարեկան շուրջ 800 Կվտ/ժ՝ ավելացնելով, որ տվյալ շինարարության շրջանակներում շուրջ 18 կմ երկարությամբ և 8,5 մ ներքին տրամագծով ճնշումային թունել կկառուցվի:

Նա նշեց, որ 2010թ.-ի հոկտեմբերի 15-ին ՀՀ կառավարությունը Երևանում «Թավան ԱբԱրազ» իրանական ընկերության հետ «շինարարություն-կառավարում-շահագործում-փոխանցում» սկզբունքներով պայմանագիր կնքեց:

Միաժամանակ նա ասաց, որ պայմանագրի համաձայն, իրանական ներդրումային ընկերությունն ինքնուրույն կլուծի ֆինանսական միջոցների որոնման և շահագործման հետ կապված բոլոր հարցերը:

Մովսիսյանը տեղեկացրեց նաև, որ Իրանի հետ պայմանավորվածության համաձայն, հնարավորության դեպքում կներգրավվի տեղի աշխատուժը՝ինչպես շինարարության, այնպես էլ շահագործման ընթացքում:

Իրանի էներգետիկայի նախարար Մաջիթ Նամջուն իր հերթին նշեց, որ բարենպաստ պայմաններում Մեղրիի ՀԷԿ-ը կկառուցվի 5 տարվա ընթացքում:

«Սակայն ժամկետների մասին առավել կոնկրետ հնարավոր կլինի խոսել, երբ վերջնականորեն կուսումնասիրվեն քարտեզներն ու անհրաժեշտ փաստաթղթերը: Այդ ժամանակ ժամկետները կարող են փոքր-ինչ փոխվել»,- ասաց Նամջուն:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Իրանի էներգետիկայի նախարարի միջև ստորագրված փոխըմբռնման մասին հուշագրի հիման վրա շինարարության ՏՏՀ-ի աշխատանքներն իրականացրել է «Սաղաբ-Գոդս» իրանական խորհրդակցական ընկերությունը՝ Ջրային և էներգետիկական զարգացման իրանական ընկերության պատվերով: Տվյալ աշխատանքները համակարգվել և վերահսկվել են համատեղ հայ-իրանական տեխնիկական կոմիտեի կողմից:

Մեղրիի ՀԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիան Իրան կփոխանցվի կառուցվող ԷՀԳ ինվեստորի միջոցով՝ 230 ԿՎ լարումով: Շահագործումից 15 տարի անց ՀԷԿ-ն անհատույց կերպով կփոխանցվի հայկական կողմին: Միաժամանակ համատեղ փորձարկումների ճանապարհով անհրաժեշտ կլինի հիմնավորել, որ փոխանցման պահին էլեկտրամեխանիկական և հիդրոմեխանիկական սարքերը 10 տարի ժամկետով օգտակար շահագործման նվազագույն պաշար ունեն, իսկ թունելը և ինժեներական կառուցվածքները՝ 30 տարուց ոչ պակաս:

Ընդհանուր առմամբ շինարարության տարբեր փուլերում շուրջ 2 հազար մասնագետ և աշխատող կներգրավվի: -0-