Рейтинг@Mail.ru
USD
398.64
EUR
411.2
RUB
3.9189
GEL
140.37
2025 թ. հունվարի 21, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

Հայկական խորհրդարանը թույլատրել է տեխնիկայի մատակարարումներ սկսել Մեղրու ՀԷԿ–ի կառուցման համար

07.02.2013, 16:13
Հայաստանի Ազգային ժողովը հինգշաբթի վավերացրել է 2011 թվականի դեկտեմբերի 23–ին Հայաստանի և Իրանի կառավարությունների կողմից ստորագրված «Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման ոլորտում համագործակցության մասին» արձանագրության լրացումները, որոնք վերաբերվում են շինարարության համար տեխնիկայի մատակարարումներին։
Հայկական խորհրդարանը թույլատրել է տեխնիկայի մատակարարումներ սկսել Մեղրու ՀԷԿ–ի կառուցման համար
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովը հինգշաբթի վավերացրել է 2011 թվականի դեկտեմբերի 23–ին Հայաստանի և Իրանի կառավարությունների կողմից ստորագրված «Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման ոլորտում համագործակցության մասին» արձանագրության լրացումները, որոնք վերաբերվում են շինարարության համար տեխնիկայի մատակարարումներին։

Ինչպես լրացումները ներկայացնելիս պարզաբանեց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը, այս պահին արդեն ավարտվում են նախագծման աշխատանքները, և մեկնարկում է տեխնիկայի գնման փուլը։

«Մոտ 20 մլն. եվրո արժողության հիմնական հորատող տեխնիկայի ձեռք բերման և տեղափոխման համար մոտ մեկ տարի կպահանջվի»,- ասաց նա։

Փոխնախարարի խոսքով` լրացումների վավերացման անհրաժեշտությունը պայմանավորված է Արաքս գետի հիդրոէներգետիկ ներուժի արդյունավետ օգտագործման անհրաժեշտությամբ Հայաստանի էլեկտրաէներգետիկական  համակարգի, ինչպես նաև Հայաստանի և Իրանի միջև տնտեսական փոխշահավետ համագործակցության զարգացման համատեքստում։

Մեղրու` 130 ՄՎտ հզորությամբ և 323 մլն դոլար արժողությամբ ՀԷԿ–ի հիմնադրման  արարողությունը սահմանամերձ Արաքս գետի վրա կայացել է 2012 թվականի նոյեմբերի 8–ին։

Տվյալ ծրագիրն իրականացվում է 2007թ.-ի մարտի 19-ին Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև ստորագրված Մեղրիում և Կարաչիլարում էլեկտրակայանի զինման և շահագործման համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում։

Համաձայնագրի շրջանակներում սահմանամերձ Արաքս գետի մոտ երկու հիդրոկայանների կառուցում է նախատեսվում՝ հայկական կողմից ՀԷԿ-ը կտեղակայվի Մեղրի քաղաքում, իսկ իրանական կողմից՝ Կարաչիլարում: Մեղրիում և Կարաչիլարում ՀԷԿ-ի կառուցումը կիրականացվի զուգահեռ, ինչը թույլ կտա 10-15 տոկոսով օպտիմալացնել ծախսերը:

ՀԷԿ-ի հաշվարկային հզորությունը կկազմի շուրջ 130 ՄՎտ, իսկ արտադրած էլեկտրաէներգիայի ծավալը՝ տարեկան շուրջ 800 Կվտ/ժ՝ ավելացնելով, որ տվյալ շինարարության շրջանակներում շուրջ 18 կմ երկարությամբ և 8,5 մ ներքին տրամագծով ճնշումային թունել կկառուցվի:

2010թ.-ի հոկտեմբերի 15-ին ՀՀ կառավարությունը Երևանում «Թավան ԱբԱրազ» իրանական ընկերության հետ «շինարարություն-կառավարում-շահագործում-փոխանցում» սկզբունքներով պայմանագիր կնքեց:

Պայմանագրի համաձայն` իրանական ներդրումային ընկերությունն ինքնուրույն կլուծի ֆինանսական միջոցների որոնման և շահագործման հետ կապված բոլոր հարցերը: Իրանի հետ պայմանավորվածության համաձայն, հնարավորության դեպքում կներգրավվի տեղի աշխատուժը՝ինչպես շինարարության, այնպես էլ շահագործման ընթացքում: Բարենպաստ պայմաններում Մեղրիի ՀԷԿ-ը կկառուցվի 5 տարվա ընթացքում:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Իրանի էներգետիկայի նախարարի միջև ստորագրված փոխըմբռնման մասին հուշագրի հիման վրա շինարարության ՏՏՀ-ի աշխատանքներն իրականացրել է «Սաղաբ-Գոդս» իրանական խորհրդակցական ընկերությունը՝ Ջրային և էներգետիկական զարգացման իրանական ընկերության պատվերով: Տվյալ աշխատանքները համակարգվել և վերահսկվել են համատեղ հայ-իրանական տեխնիկական կոմիտեի կողմից:

Մեղրիի ՀԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիան Իրան կփոխանցվի կառուցվող ԷՀԳ ինվեստորի միջոցով՝ 230 ԿՎ լարումով: Շահագործումից 15 տարի անց ՀԷԿ-ն անհատույց կերպով կփոխանցվի հայկական կողմին: Միաժամանակ համատեղ փորձարկումների ճանապարհով անհրաժեշտ կլինի հիմնավորել, որ փոխանցման պահին էլեկտրամեխանիկական և հիդրոմեխանիկական սարքերը 10 տարի ժամկետով օգտակար շահագործման նվազագույն պաշար ունեն, իսկ թունելը և ինժեներական կառուցվածքները՝ 30 տարուց ոչ պակաս:

Ընդհանուր առմամբ շինարարության տարբեր փուլերում շուրջ 2 հազար մասնագետ և աշխատող կներգրավվի: -0-