Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2025 թ. հունվարի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

«Գազպրոմ Արմենիան» կներդնի շուրջ 143մլրդ դրամ 2025–2029թթ․–ին

26.12.2024, 13:25
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն է տվել  «Գազպրոմ Արմենիա» ընկերության 2025–2029թթ․ ներդրումային ծրագրին
«Գազպրոմ Արմենիան» կներդնի շուրջ 143մլրդ դրամ 2025–2029թթ․–ին

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն է տվել  «Գազպրոմ Արմենիա» ընկերության 2025–2029թթ․ ներդրումային ծրագրին։

Ինչպես հայտնում են հանձնաժողովից, «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանն էր ներկայացրել ընկերության 2025-2029 թվականների ներդրումային ծրագիրը՝ 144 027,51 մլն դրամ ծավալով՝ առանց ավելացված արժեքի հարկի:

Ուսումնասիրությունների արդյունքում հանձնաժողովի կողմից ներդրումային ծրագրի ծավալը նվազեցվել է 981,84 մլն դրամով՝ կազմելով է 143 045,67 մլն դրամ:

Սույն թվականի դեկտեմբերի 25-ի նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության 2025-2029 թվականների ներդրումային ծրագիրը, որի հիմնական ուղղություններն են՝ գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի ընդլայնումը, գազափոխադրման համակարգի վերականգնումն ու վերակառուցումը,  նոր բաժանորդների միացումները, ինչպես նաև  այլ ներդրումներ գազաբաշխման համակարգում։

ՌԴ–ից Հայաստան գազի մատակարարման մասին

«Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ն ռուսական «Գազպրոմ» ՓԲԸ էներգետիկ հոլդինգի 100%-անոց դուստր ընկերությունն է, որը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան գազի միակ մատակարարն է ներքին սպառման համար:

Ռուսական «կապույտ վառելիքի» մատակարարումները Վրաստանի տարածքով տարանցիկ ճանապարհով իրականացնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։ Հայաստանի համար գազի գինը (սահմանին) 165 դոլար է 1 հազար խորանարդ մետրի դիմաց։ ($1 - 396,06 դրամ)