Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2025 թ. հունվարի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+7

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-նոյեմբերին աճել է 54%-ով՝ հասնելով 28.2մլրդ դոլարի

25.12.2024, 15:26
Այս տարվա նոյեմբերին, նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, այս ցուցանիշը նվազել է 27.4%-ով, իսկ այս տարվա հոկտեմբերի համեմատ՝ 15.6%-ով
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-նոյեմբերին աճել է 54%-ով՝ հասնելով 28.2մլրդ դոլարի

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում արտաքին առևտրաշրջանառությունը, ըստ օպերատիվ վիճակագրական տվյալների, 2024 թվականի հունվար-նոյեմբերին կազմել է 28 179.6 միլիոն դոլար, ինչը 54%-ով ավելի է 2023 թվականի հունվար-նոյեմբերի ցուցանիշից, հաղորդում է Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեն։

Միևնույն ժամանակ, այս տարվա նոյեմբերին, նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, այս ցուցանիշը նվազել է 27.4%-ով, իսկ այս տարվա հոկտեմբերի համեմատ՝ 15.6%-ով։ 2024 թվականի տասնմեկ ամիսների ընթացքում արտաքին առևտրաշրջանառության ծավալը դրամային արտահայտությամբ կազմել է 11 092.4 միլիարդ դրամ։

Հայաստանից իրականացվող արտահանումը 2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 73.9%-ով՝ հասնելով 12 307.8 միլիոն դոլարի։ Նոյեմբերին արտահանումը տարվա կտրվածքով նվազել է 35%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 19.6%-ով։ Դրամային արտահայտությամբ արտահանման ծավալը 2024 թվականի տասն ամիսների ընթացքում կազմել է 4 847.4 միլիարդ դրամ։

Ներմուծումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 15 871.8 միլիոն դոլար՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 41.5% աճ։ Նոյեմբերին այս ցուցանիշը տարվա կտրվածքով նվազել է 21.4%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 12.8%-ով։ Դրամային արտահայտությամբ ներմուծումը 2024 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 6 245.0 միլիարդ դրամ։