2023 թվականի 11 ամսում Հնդկաստանից Հայաստան է ժամանել մոտ 16 հազար աշխատանքային միգրանտ. ԿԲ փոխնախագահ
02.02.2024,
13:57
Ըստ Նուրբեկյանի՝ ցածր վարձատրվող աշխատուժի նման մեծ հոսքը զսպող ազդեցություն կունենա Հայաստանում նկատվող աշխատավարձերի աճի վրա
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հնդկաստանից Հայաստան աշխատուժի զուտ ներհոսքը 2023 թվականի հունվարից մինչև նոյեմբեր կազմել է շուրջ 16 հազար մարդ, «Ամունդի-Աքբա 2024 տնտեսական համաժողովի» ժամանակ ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։
«Սա բավականին նշանակալի ցուցանիշ է, որով գրանցվում է շատ բարձր աճ»,- ասաց նա։
Ըստ Նուրբեկյանի՝ ցածր վարձատրվող աշխատուժի նման մեծ հոսքը զսպող ազդեցություն կունենա Հայաստանում նկատվող աշխատավարձերի աճի վրա։
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալների՝ Հայաստանում կա 748 հազար աշխատատեղ, միջին աշխատավարձը 260 հազար դրամ է, իսկ գործազրկության մակարդակը 2023 թվականի առաջին կիսամյակում կազմել է 11,7 տոկոս։-0-