Рейтинг@Mail.ru
USD
398.94
EUR
410.95
RUB
3.8929
GEL
140.52
2025 թ. հունվարի 18, շաբաթ
եղանակը
Երևանում
0

Հայաստանը և Չինաստանը քննարկում են ուղիղ չվերթերի կազմակերպման հարցը․ դեսպան

18.08.2023, 15:04
Հայաստանը և Չինաստանը քննարկում են ուղիղ չվերթերի կազմակերպման հարցը, հայտարարելէ ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը
Հայաստանը և Չինաստանը քննարկում են ուղիղ չվերթերի կազմակերպման հարցը․ դեսպան
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հայաստանը և Չինաստանը քննարկում են ուղիղ չվերթերի կազմակերպման հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշել է Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը։

«Ֆինանսական ինտեգրման ոլորտում կողմերը զարգացնում են ներդրումային համագործակցությունը՝ փոխշահավետ հիմքերի վրա, և պատրաստ են խորացնել դրամավարկային և ֆինանսական համագործակցությունը։

Վիճակագրության համաձայն՝ Չինաստանի ներդրումները Հայաստանում կազմում են մոտ 50 միլիոն դոլար, մինչդեռ Հայաստանի ներդրումները Չինաստանում կազմում են 15 միլիոն դոլար։ Իհարկե, չեմ կարող ասել, որ դրանք շատ մեծ թվեր են, բայց, կարծում եմ, դրա շուրջ կարող ենք աշխատել»,- ավելացրել է դեսպանը։

Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի և Չինաստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակում գերազանցել է 1 մլրդ դոլարը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 48,8%-ով։ Միաժամանակ Հայաստանից Չինաստան արտահանման ծավալը կազմել է 207,3 մլն դոլար՝ 17,6 տոկոս աճով, իսկ ներմուծումը՝ 804,2 դոլար՝ ավելանալով 59,8 տոկոսով։-0-